Վթար Գեղարքունիքում․ տուժածներից մեկի վիճակը ծանր է
ՔաղաքականՕգոստոսի 23-ին, ժամը 15:21-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Վաղաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մարտունի-Վաղաշեն ավտոճանապարհի 4-րդ կմ-ի մոտակայքում բախվել են «Ford» և «VAZ» (վարորդ՝ Ռ. Հ., ծնված 1969 թ․) մակնիշների ավտոմեքենաները։
Մինչև փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևոր Ծ. Հ.-ն (ծնված 1999 թ․) և «Ford» մակնիշի ավտոմեքենայի ողևոր Ա. Գ.-ն (ծնված 1986 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենաներից։
Փրկարաները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ Ռ. Հ.-ի և Ծ․ Հ.-ի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, իսկ Ա․ Գ.-ինը՝ ծանր։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «VAZ» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։