Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Մոսկվայում սկսվել է «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը Քա՞նի զբոսաշրջիկ է այցելել Հայաստան Օգոստոսին. Մանրամասներ Էդվարդ Ասրյանը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել զորամասեր (տեսանյութ) Վթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել Վանաձորի թատրոնի տնօրենն ու դերասանը Ծավ բնակավայրում ջրում հայտնաբերված սնդիկի պատճառով տուժածներ կա՞ն, թե ոչ. Նախարարը մանրամասնում է Խաչատուրյան քույրերի գործով անսպասելի զարգացում․ դատարանը նոր որոշում է կայացրել Հազվագյուտ իրադարձություն է, որը տեղի է ունենում յուրաքանչյուր 60 տարին մեկ․ ինչ կբերի Կարմիր Կրակե Այծը կենդանակերպի բոլոր նշաններին Պետք է հրաժարվենք Արծվաշենից, որպես հոգու ճիչ․ եթե այս բանն անի Փաշինյանը՝ կասեմ ազգի փրկիչնա. Աղազարյան (տեսանյութ) Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա Ռուսաստանը ցանկանում է ավարտել ուկրաինական հակամարտությունը․ Լավրով ԱՄՆ Կոնգրեսը հետաքննություն է սկսել այն լուրերից հետո, որ Պուտինի մտերիմ գործընկեր Կրեմլյովը հովանավորել է Թրամփի որդու հարսանիքը 

Ինչո՞ւ է արգելվում ՀՀ քաղաքացիների մուտքն առանձին երկրներ. ԱԳՆ պարզաբանումը

Արտաքին Քաղաքական

ՀՀ ԱԳՆ-ն պարզաբանում է տարածել Շենգենյան գոտու երկրներ մեկնող ՀՀ քաղաքացիների համար։

«Վերջին շրջանում ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ստանում է դիմումներ այն մասին, որ ՀՀ քաղաքացիները ՀՀ-ում գործող եվրոպական երկրների որոշ դեսպանություններից ստանում են Շենգենյան վիզաներ, սակայն ժամանելով տվյալ երկիր՝ նրանց մուտքն արգելվում է և ստիպված են լինում վերադառնալ Հայաստան։

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը և ՀՀ դեսպանությունները, հանդիպելով և լսելով նման խնդրի բախված քաղաքացիներին և ճշտելով իրադարձությունների մանրամասները, ինչպես նաև խնդիրը քննարկելով համապատասխան երկրների իրավասու մարմինների հետ՝ պարզել են հետևյալ հանգամանքները:

Քաղաքացիների մուտքն առանձին երկրներ արգելվում է այն պատճառով, որ Շենգենյան վիզա ստանալու ժամանակ՝ դիմում-հարցաթերթիկում և հարակից փաստաթղթերով ներկայացվում է բացառապես տվյալ երկիր մեկնելու նպատակ, սակայն հետագայում՝ վիզան ստանալուց հետո, այցելության նպատակը (ուղղությունը, ծրագիրը) կամ հյուրանոցի ամրագրումը փոփոխվում կամ չեղարկվում է։

Պայմանական օրինակ. Շենգենյան վիզա ստանալու դիմում-հարցաթերթիկում նշվել է 10 օրով Բուլղարիա մեկնելու նպատակ՝ ներկայացնելով ինքնաթիռի տոմսի և հյուրանոցի ամրագրում, սակայն հետագայում պարզվել է, որ տվյալ անձը պատրաստվում է Բուլղարիայում գտնվել 3 օր, ապա 7 օրով մեկնել Իտալիա կամ Շենգենյան գոտու այլ երկիր։

Այցելության նպատակի նմանատիպ փոփոխությունը հիմք է տալիս տվյալ երկրի իրավասու մարմիններին արգելել մուտքը, քանի որ դա գնահատվում է որպես այցելության հայտարարված և իրական նպատակի կամ պայմանների անհամապատասխանություն։

Հարկ է նշել, որ Շենգենյան վիզայի առկայությունն անվերապահ իրավունք չի տալիս օտարերկրացուն մուտք գործել Շենգենյան գոտի։

Անձնագրային հսկողության ժամանակ կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր, որոնք հիմնավորում են այցի նպատակը, ինչպես նաև կարող են ստուգվել բավարար ֆինանսական միջոցների առկայությունը, հյուրանոցի ամրագրման վճարված և ուժի մեջ լինելու հանգամանքը, դուրս գրված (վճարված) հետ վերադարձի ինքնաթիռի տոմսի, այլ երկրներ ճամփորդելու վերաբերյալ հնարավոր տեղեկությունների առկայությունը և այլն։

Ստուգողական նման գործողություններն առավելապես բնորոշ են այն երկրներին, որտեղ միգրացիոն ռիսկերը գնահատվում են բարձր։

Հետևաբար,

Կարևոր է հիշել, որ վիզա ստանալու համար անհրաժեշտ է դիմել Շենգենյան գոտու այն երկրի դեսպանությանը, որտեղ նախատեսվում է այցելությունը, իսկ մի քանի երկրներ այցելելու դեպքում՝ հիմնական (առավել երկար ամկետով) այցելության երկրի դեսպանությանը։

Անհրաժեշտ է հաշվի առնել, որ Շենգենյան վիզա ստանալուց հետո՝ այցելության նպատակի, երկրի, ժամկետների և այլ պայմանների ցանկացած անհամապատասխանություն կամ հետագա չհիմնավորված փոփոխություն կարող է հանգեցնել Ձեր մուտքը տվյալ երկիր արգելելուն և տրված վիզան չեղարկելուն՝ ինչպես սահմանին, այնպես էլ նախքան մեկնումը։

Օտարերկրյա պետություններ մեկնող ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք նախապես ուսումնասիրել տվյալ պետության միգրացիոն կանոնները, հստակ գնահատել դրանք խախտելու ռիսկերը և հնարավոր բացասական հետևանքները։ 

Հավաստի տեղեկատվություն ստանալու համար խորհուրդ ենք տալիս օգտվել միայն տվյալ երկրի պաշտոնական այնպիսի աղբյուրներից, ինչպիսիք են արտաքին գերատեսչության, դեսպանությունների, միգրացիոն ծառայության կայքերը և այլ պաշտոնական հարթակները«։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Մոսկվայում սկսվել է «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը Քա՞նի զբոսաշրջիկ է այցելել Հայաստան Օգոստոսին. ՄանրամասներԷդվարդ Ասրյանը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել զորամասեր (տեսանյութ) Վթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել Վանաձորի թատրոնի տնօրենն ու դերասանը Ծավ բնակավայրում ջրում հայտնաբերված սնդիկի պատճառով տուժածներ կա՞ն, թե ոչ. Նախարարը մանրամասնում էԽաչատուրյան քույրերի գործով անսպասելի զարգացում․ դատարանը նոր որոշում է կայացրել Հազվագյուտ իրադարձություն է, որը տեղի է ունենում յուրաքանչյուր 60 տարին մեկ․ ինչ կբերի Կարմիր Կրակե Այծը կենդանակերպի բոլոր նշաններին Օձը հասել է բնակելի շենքի 7-րդ հարկ և խցանվել լոգարանումՊետք է հրաժարվենք Արծվաշենից, որպես հոգու ճիչ․ եթե այս բանն անի Փաշինյանը՝ կասեմ ազգի փրկիչնա. Աղազարյան (տեսանյութ) Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենաՌուսաստանը ցանկանում է ավարտել ուկրաինական հակամարտությունը․ Լավրով ԱՄՆ Կոնգրեսը հետաքննություն է սկսել այն լուրերից հետո, որ Պուտինի մտերիմ գործընկեր Կրեմլյովը հովանավորել է Թրամփի որդու հարսանիքըՉեմ զարմանա, որ հերթական փորձանքը Գյումրիից բերի․ Պողոսյանը՝ Փաշինյանի մասին (տեսանյութ) Ալկոհոլիզմի հիմնական նշանները․ նարկոլոգը նշել է՝ երբ է պետք անհանգստանալ3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Իլոն Մասկը կրկին ԱՄՆ ամենահարուստ մարդն է․ Forbes Ատրակցիոնում զվարճանքը ողբերգական ավարտ է ունեցել․ կնոջ մազերը պոկվել են գլխամաշկի մեծ մասի հետՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Պեսկովը կոչ է արել վերացնել նավթի մատակարարումների նկատմամբ սահմանված պատժամիջոցներըՊենտագոնը բացահայտել է՝ որքան է ԱՄՆ-ին արժեցել Իրանի դեմ ռազմական գործողությունըԱՄՆ-ը առաջին անգամ հրապարակայնորեն խոստովանեց ուղեծրում զենքի առկայությունը Մոսկվան Գյումրիի ռազմաբազային այլընտրանք չի տեսնում․ Զախարովա «Զանգեզուրի միջանցքի՝ Հայաստանի տարածքով անցնող հատվածի մուտքն ու ելքն իրականացվելու են Ադրբեջանի տարածքով»․ Բայրամով Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մեկնում է արձակուրդ Կրեմլը կոչ է արել ապահովել նավթատար նավերի անվտանգ տեղաշարժը համաշխարհային շուկաներումՔաղաքացին ոստիկաններին հայտնել է, որ Հովիկ Աբրահամյանը իրեն ասել է՝ «շաքարավազի գործով մի զբաղվիր, դա Ալեքսանյանի բիզնեսն է» Տարածված բակտերիան կարող է 1,6 անգամ մեծացնել աղիների քաղցկեղի վտանգըՆշվել են գրիպով վարակվելու ամենաբարձր ռիսկ ունեցող մասնագիտություններըԱլիևը Բաքվում հանդիպման ժամանակ Հայաստանի հասցեին հանդես է եկել ագրեսիվ հռետորաբանությամբ Արման Եղոյանի կոշտ հայտարարությունները ՀՅԴ-ականների մասին․ 2-3 օր․․․ Պատրուշևի սպառնալիքը Լեհաստանին (տեսանյութ) Դուբայի ափերի մոտ նավի վնասվելուց հետո ռուս նավաստի է անհետ կորելԾեծի հետևանքով եղբայրներ են տեղափոխվել հիվանդանոց․ կասկածյալների մեջ են Գեղադիրի վարչական ղեկավարի ազգականները Տիգրանաշենը հանձնելով՝ մենք թակարդի մեջ ենք գցում Սյունիքը. Արթուր Խաչիկյան (տեսանյութ) Հայաստանում գնաճի 57%-ը բաժին է ընկնում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գներին. Համաշխարհային բանկ Ինչո՞ւ է աշնանը յուղոտ սնունդ ուտելու ցանկությունն ուժեղանում․ սննդաբանի պարզաբանումըԿրթական բարեփոխումների 19%-անոց արդյունքը․ PISA-ն բացահայտում է կրթության ոլորտի ճգնաժամը (տեսանյութ) Արարատն ու Վեդին, Վանաձորն ու Փամբակը միավորվեցին. ԱԺ-ն հաստատել է նախագիծը Ինչու է խորհուրդ տրվում աշնանը սպիտակեցնել պտղատու ծառերի բներըՀայտնաբերվել է թոքերի հազվադեպ հիվանդության բուժման նոր դեղամիջոցԽստացվել է սահմանը հատելու կարգը․ որոշ դեպքերում կարգելվի երկրից մեկնել․ Չինաստան Պուտինի ելույթի անսպասելի կադրը, Լիբիայում վթար ու Վարշավայի հսկա մուսը (տեսանյութ) Մարդ առևանգելու փորձ և շորթում․ քրեական վարույթ է նախաձեռնվել «Իսկ ի՞նչ էիք սպասում՝ դուք կփակեք մեր տները, կենտրոնները, իսկ մենք պարզապես կհետևե՞նք դրան». ԶախարովաԳերմանիայում առաջարկել են Մերկելին և Շրյոդերին ներգրավել Ռուսաստանի հետ բանակցություններումՄոսկվան ակնկալում է նույն մոտեցումը նաև Երևանից, դրան այընտրանք չկա. Զախարովա Կայա Կալասը անսպասելի հայտարարություն է արել Տաթև բնակավայրի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը կալանավորվել է՝ անձին թրաֆիքինգի ենթարկելու համարՌուսական Տու-95ՄՍ ռազմավարական ռմբակոծիչները հինգժամյա թռիչք են իրականացրել Բարենցի և Նորվեգական ծովերի վրայովԼավրով․ Ռուսաստանը ցանկանում է ավարտել ուկրաինական հակամարտությունը
Ամենադիտված