Հունաստանի ԱԳՆ-ն դատապարտել է Ստամբուլում հունական ուղղափառ գերեզմանատան պղծումը
ՔաղաքականՀունաստանի արտաքին գործերի նախարարությունը շաբաթ օրը հանդես է եկել հայտարարությամբ, որով դատապարտել է Ստամբուլի Ագիոս Էլեֆթերիոս հունական ուղղափառ գերեզմանատան պղծումը` կոչ անելով Թուրքիայի իշխանություններին համապատասխան միջոցներ ձեռնարկել այս զազրելի արարքի դեմ, գրում է Kathimerini-ն:
Նախարարությունը հայտարարել է, որ այս հարձակումը «վիրավորում է Թուրքիայում հույն փոքրամասնության հիշողությունն ու պատմությունը: Մենք կոչ ենք անում Թուրքիայի իշխանություններին ճիշտ միջոցներ ձեռնարկել այս զազրելի արարքի դեմ»։
Հաղորդվում է, որ պղծված գերեզմանատունը գտնվում է Քուրթուլուսի շրջանում։