Ստամբուլում գողացել են հայկական եկեղեցու խաչը
Հասարակություն
Օգոստոսի 24-ին գողացել են Ստամբուլի Բեյօղլու թաղամասի Աթիֆ Յըլմազի փողոցում գտնվող հայկական կաթոլիկ եկեղեցու խաչը, գրում է Ermenihaber-ը:
Նշվում է, որ ավելի ուշ 37 տարեկան անձը գողոնի հետ միասին հայտնաբերվել և ձերբակալվել է:
Այժմ նա գտնվում է կալանքի տակ: Նրան «տաճարից գողություն» անելու հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել:
Նա խոստովանական ցուցմունքի ժամանակ նշել է, որ գողացած խաչը տալու էր իր սիրելիին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)