Իրանի` Իսրայելին արձագանքը անխուսափելի, ճշգրիտ և մտածված կլինի. Իրանի ԱԳ նախարար
ՀասարակությունԻսրայելն անխուսափելիորեն պատասխան կստանա Իրանից Թեհրանում արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի սպանության կապակցությամբ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին իր իտալացի գործընկեր Անտոնիո Տայանիի հետ հեռախոսազրույցում։
«Իրանի Իսլամական Հանրապետության պատասխանը Թեհրանում Սիոնիստական ռեժիմի ( Իսրայելին-խմբ.) ահաբեկչական ակտին անխուսափելի, ճշգրիտ և մտածված կլինի։ Ի տարբերություն Սիոնիստական ռեժիմի՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը չի ձգտում սրել լարվածությունը , թեև չի վախենում դրանից»,- ասել է Արաղչին։ Տայանին իր հերթին բոլոր կողմերից պահանջել է զսպվածություն ցուցաբերել և մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքում աճող անկայունության կապակցությամբ։