Մենք դեռ չգիտենք` ինչի համար է մեղադրվում Դուրովը. Պեսկով
Տեսանյութեր«Մենք դեռ չգիտենք` ինչի համար է մեղադրվում Դուրովը»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Պետք է սպասել, որ իրավիճակը պարզվի, թե ինչի համար են նրան փորձում մեղադրել, այնուհետև արդեն կարող ենք եզրակացություն անել»,- ասել է Պեսկովը:
Ինչպես հայտնել ենք, Ֆրանսիայում շաբաթ երեկոյան ձերբակալված «Տելեգրամի» հիմնադիր Պավել Դուրովի կալանքը երկարաձգվել է։ Դուրովի կալանքի գործը վարող հետաքննող դատավորը կիրակի երեկո երկարացրել է այս ժամկետը։ Ֆրանսիայում հարցաքննության համար կալանքի նախնական ժամկետը կարող է տևել առավելագույնը 96 ժամ։