Ուկրաինայի ԱԳՆ-ն Բելառուսին կոչ է արել հետ քաշել զորքերը սահմանից
ՀասարակությունՈւկրաինայի ԱԳՆ-ն կոչ է արել Բելառուսին դուրս բերել զորքերը սահմանից։ Այս մասին հաղորդվում է գերատեսչության պաշտոնական կայքում։
ԱԳՆ-ն, վկայակոչելով հետախուզական տվյալները, հայտարարել է, որ իրենց անհանգստացնում է Ուկրաինայի հյուսիսային սահմանի մոտ գտնվող Գոմելի շրջանում զգալի թվով անձնակազմի և ռազմական տեխնիկայի կենտրոնացումը։
«Մենք զգուշացնում ենք Բելառուսի պաշտոնյաներին իրենց երկրի համար ողբերգական սխալներ թույլ չտալու վերաբերյալ և կոչ ենք անում նրա զինված ուժերին դադարեցնել անբարյացակամ գործողությունները և զորքերը դուրս բերել Ուկրաինայի պետական սահմանից այն հեռավորության վրա, որը գերազանցում է հանրապետությունում գոյություն ունեցող կրակային համակարգերի շառավիղը»,- նշել է ԱԳՆ-ն։