Բուրկինա Ֆասոյում ահաբեկիչների հարձակման հետևանքով՝ մոտ 200 մարդ է զոհվել
ՀասարակությունԲուրկինա Ֆասոյի հյուսիս-կենտրոնական շրջանում գրոհայինների հարձակումների հետևանքով` զոհվել է մոտ 200 մարդ։ Այս մասին հայտնում է RFI ռադիոկայանը։
Ահաբեկչական խմբավորումները օգոստոսի 24-ին հարձակվել են Բարսալոգո կոմունայի վրա։ Հարձակումից առաջ զինվորական պաշտոնյաները բնակիչներին հրամայել են խրամատներ փորել՝ հարձակվողներին դանդաղեցնելու համար: Հարձակման արդյունքում` գրոհայիններին հաջողվել է գրավել զինվորական շարժական հոսպիտալն ու մեծ քանակությամբ զենք գողանալ։
Զոհվածների թվում կան զինվորականներ և քաղաքացիական անձինք, մի քանի զինվորական անհետ կորել է։ Հայտնի է, որ առնվազն 140 տուժած տեղափոխվել է բժշկական հաստատություններ։