Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կքննարկեն Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիրը
Արտակարգ ՊատահարԱդրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը վաղը՝ օգոստոսի 27-ին, կմեկնի Թուրքիա, գրում է Turkish Insider-ը։
Ակնկալվում է, որ Բայրամովի այցը, որը տեղի կունենա արտգործնախարար Հաքան Ֆիդանի հրավերով, նվիրված կլինի երկկողմ հարաբերությունների տարբեր ասպեկտների և տարածաշրջանային խնդիրների քննարկմանը։ Բացի այդ, կքննարկվեն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին և Թուրքիայի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող իրադարձությունները։
Գնահատվելու են նաև հարևան տարածաշրջանում, հատկապես Իսրայելում և Պաղեստինում տեղի ունեցող զարգացումները։