Իսրայելի հարվածների հետևանքով` Գազայում առնվազն 9 մարդ է զոհվել
Իրան
Գազա քաղաքին իսրայելական բանակի հարվածների զոհ է դարձել ինը մարդ։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով Պաղեստինի քաղաքացիական պաշտպանության ուժերին։
Նրանց տվյալներով՝ փրկարարական խմբերը հայտնաբերել են ինը պաղեստինցիների դիեր այն բանից հետո, երբ օգոստոսի 27-ի վաղ առավոտյան իսրայելական ուժերը ռումբեր են նետել Գազայի հյուսիսում գտնվող երկու շենքերի վրա։ Քաղաքացիական պաշտպանության ծառայության հաղորդագրության մեջ ասվում է, որ զոհվածների և անհայտ կորածների որոնումները շարունակվում են։


















































Ամենադիտված
Էմոցիաների տակ հայտարարություններ եմ արել, որոնց համար չեմ հպարտանում. ներողություն եմ խնդրում (տեսանյութ)