Արցախից տեղահանված մեր հայրենակցի կենսաթոշակային ստաժի հաշվարկման պահանջը մերժվել է․ Մանուշ Եսայան
ԻրանՓաստաբան Մանուշ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը․
«Արցախից տեղահանված մեր հայրենակցի կենսաթոշակային ստաժի հաշվարկման պահանջը մերժվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության կողմից, քանի որ քաղաքացու աշխատանքային գրքույկում առկա գրառումները բավարար ապացույց չեն՝ ստաժը հաշվարկելու համար, և վերջինս պետք է այլ ապացույցներ ներկայացնի՝ իր աշխատանքային ստաժի մասին։ Այլ կերպ ասած, ըստ կառույցի, անձը երևի թե պետք է դիմի Ադրբեջանին, որ ստանա ապացույցներ, որ աշխատել է իքս տարիներ և իրավացիորեն է հավակնում ստանալու համապատասխան կենսաթոշակ։
Այս գործով հայցը ներկայացնելու ենք դատարան մոտ օրերս, իսկ գործը մեր հայրենակցի համար մեր գրասենյակը վարելու է անվճար հիմունքներով։
Հույս ունենք դատարանում հասնելու արդարության»։