Դատապարտում եմ լրագրող Իրինա Մկրտչյանի թիրախավորումը. Ռուբեն Ռուբինյան
ԻրանԴատապարտում եմ լրագրող Իրինա Մկրտչյանի թիրախավորումը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի օրհնությամբ և Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի համաառաջնորդությամբ գործող ընդդիմադիր շարժման կողմից (պաշտոնական թելեգրամյան ալիքում հրապարակված):
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը:
«Քաղաքական գործիչների՝ նույնիսկ սրբազան քաղաքական գործիչների կողմից լրագրողներին սպառնալն անընդունելի է ցանկացած դեպքում ու սցենարում՝ անկախ նրանից, թե ով է լրագրողը, կամ ով է սպառնացողը, կամ որն է խնդրո առարկան»,- գրել է նա:
Նշենք՝ Գալստանյանի խմբի կողմից լրագրողին առնչվող հրապարկման մեջ ասվում է, թե Մկրտչյանը ստեր է տարածել ու նշվում, որ իրենք ոչ ոքի չեն խնայելու: