Սահակյան․ Բաքվում պահվող հայ գերիները լիակատար մեկուսացման մեջ են Ռուբեն Վարդանյանի գործն արդեն ՄԻԵԴ-ում է, տրվել է համար․ Սիրանուշ Սահակյան Երկու աշխատակցի դուրս են բերել թունելից՝ մահաբեր ջրհեղեղից 9 օր անց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Բաքվի դատարանը հանցավոր նախաձեռնություն է որակել․ Սահակյան ՈՒՂԻՂ․ Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի դատավճիռը ստացվել է․ Սիրանուշ Սահակյանի ասուլիսը ՌԴ ԱԽ․ «Թրամփի երթուղին» կարող է ԱՄՆ-ին հնարավորություն տալ ուժեր տեղակայել ՀՀ-ում ԱԹՍ-ների հարձակումից հետո Սոչիի օդանավակայանում՝ ավելի քան 100 ուշացած չվերթ ՆԳՆ․ Պարեկները կարող են ծառայություն իրականացնել նաև անջատված փարոսիկներով Մալայզիան բարձր է գնահատում Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները․ Մոհամադ Հասանը՝ Միրզոյանին Սամվել Կարապետյանը դատարանում հաղթեց Ռոման Բաղդասարյանին Ռուբեն Վարդանյանի գործը ստացել է գրանցման համար և կքննարկվի ՄԻԵԴ-ում․ փաստաբան Հայաստանի մշակույթի օրերը Վրաստանում՝ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներով 

Անցյալով հպարտանալով՝ ապագային նայում ենք ոգեշնչված. Հայաստանի ազգային գրադարանը նշում է հիմնադրման 105-ամյակը

Իրան

Հայաստանի ազգային գրադարանը նշում է հիմնադրման 105-ամյակը․ գրադարանի մեծ դահլիճում տեղի է ունեցել հոբելյանական միջոցառում։

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, գիտնականներ, արվեստագետներ, գրադարանի բարեկամներ։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է գրադարանի 105-ամյակի առիթով և գնահատանքի խոսքեր հնչեցրել։

«Անցնելով երկար ճանապարհ և ապրելով տարբեր ժամանակահատվածներ՝ Հայաստանի ազգային գրադարանը կարողացել է պահպանել իր դերն ու գործառույթը։ Այսօր շատ են խոսակցություններն այն մասին, որ տեխնոլոգիական զարգացումը գիրքը և ընթերցանությունը դարձնում է անցյալի մնացուկ։ Բայց վիճակագրությունը ցույց է տալիս, որ իրականությունն այլ է։ Տեխնոլոգիական զարգացմանը զուգընթաց՝ աճում է սերը առ ընթերցանություն, ակտիվանում է գրքի հանդեպ հետաքրքրությունը։

Նորանկախ Հայաստանի Հանարապետության ամենասիրելի և ժողովրդականություն վայելող տոներից մեկը Գիրք նվիրելու օրն է։ Այն դարձել է հանրային վարքագիծ՝ ևս մեկ անգամ ցույց տալով, թե ինչ կարևոր է գիրքը մեր կյանքում և թե ինչքան ներուժ ունենք, որ դեռևս կարող ենք բացահայտել։ Թվային աշխարհը վերափոխում է մեր մոտեցումները, բայց ավելի քան ակնհայտ է՝ գրքերը շարունակելու են լինել մեր կյանքի անբաժան ուղեկիցը և էլ ավելի մեծ նշանակություն են ստանալու։ Ի վերջո, արհեստական բանականությունը նույնպես օգտագործում է գրադարանն ու տարբեր շտեմարաններ՝ գտնելու փնտրվող պատասխանները»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։

Նա նշել է, որ պետության միակ պարտավորությունն ու հանձնառությունն է լինելու շարունակել գրադարանի զարգացման ճանապարհը, արձագանքել մարտահրավերներին, գտնել թվային դարում գրադարանի ճիշտ դիրքավորման, հանրային կյանքում նպատակային ներկայության ձևը։

«Վստահ եմ, ունենալով սրտացավ և նվիրված աշխատակիցներ՝ մենք գտնելու ենք գրադարանի զարգացման նոր ճանապարհը։ Սկսած ամենատարրական պայմաններից՝ բոլոր աշխատանքները մեր ամենօրյա անելիքներն են, որոնք պետք է իրականացվեն համախումբ ջանքերով»,- եզրափակել է նախարարը։

Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը ևս ողջունել է ներկաներին և ներկայացրել գրադարանի հիմնադրման պատմությունը, գործունեությունը, ձեռքբերումներն ու մարտահրավերները։

«Անցյալով հպարտանալով՝ մենք ապագային նայում ենք ոգեշնչված։ Թվային դարաշրջանում գրադարանների դերը փոխակերպվել է, և Ազգային գրադարանը եռանդով և նորարարությամբ է ընդունել այս վերափոխումը։ Հավատարիմ մնալով գրադարանի առաքելությանը՝ այն դառնում է հետազոտությունների և կրթության կենտրոն՝ խթանելով համագործակցությունը և գիտելիքի փոխանակումը ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակում»,- ասել է գրադարանի տնօրենը։

Միջոցառման շրջանակում ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալով են պարգևատրվել Հայաստանի ազգային գրադարանի առաջընթացի գործում ակնառու ավանդ ունեցող աշխատակիցները՝ Ալիսա Ադամյանը, Քրիստինե Մաթևոսյանը, Բալասան Հարությունյանը, Արմինե Միրզախանյանը։ Պարգևները հանձնել է նախարար Ժաննա Անդրեասյանը։

Հայաստանի ազգային գրադարանի տնօրենը շնորհակալագրեր և 105-ամյակի կրծքանշաններ է հանձնել գործընկեր կազմակերպություններին, որոնք աջակցել են Ազգային գրադարանին տարբեր նախաձեռնություններում և ծրագրերում։

Միջոցառման շրջանակում տեղի է ունեցել նաև Հայաստանի ազգային գրադարանի պատմությանը նվիրված ցուցասրահի բացման հանդիսավոր արարողությունը։ Ցուցասրահում ներկայացված են գրադարանի հիմնադրման վերաբերյալ արխիվային փաստաթղթեր, լուսանկարներ, գրքեր, Հովհաննես Նաղաշյանի դրվագազարդ կահույքի նմուշներ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սահակյան․ Բաքվում պահվող հայ գերիները լիակատար մեկուսացման մեջ ենՌուբեն Վարդանյանի գործն արդեն ՄԻԵԴ-ում է, տրվել է համար․ Սիրանուշ ՍահակյանԵրկու աշխատակցի դուրս են բերել թունելից՝ մահաբեր ջրհեղեղից 9 օր անց«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Բաքվի դատարանը հանցավոր նախաձեռնություն է որակել․ ՍահակյանՈՒՂԻՂ․ Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի դատավճիռը ստացվել է․ Սիրանուշ Սահակյանի ասուլիսըՌԴ ԱԽ․ «Թրամփի երթուղին» կարող է ԱՄՆ-ին հնարավորություն տալ ուժեր տեղակայել ՀՀ-ումԱԹՍ-ների հարձակումից հետո Սոչիի օդանավակայանում՝ ավելի քան 100 ուշացած չվերթՆԳՆ․ Պարեկները կարող են ծառայություն իրականացնել նաև անջատված փարոսիկներովՄալայզիան բարձր է գնահատում Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները․ Մոհամադ Հասանը՝ ՄիրզոյանինՍամվել Կարապետյանը դատարանում հաղթեց Ռոման ԲաղդասարյանինՌուբեն Վարդանյանի գործը ստացել է գրանցման համար և կքննարկվի ՄԻԵԴ-ում․ փաստաբանՀայաստանի մշակույթի օրերը Վրաստանում՝ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներովՓաշինյանն ու Թուրքմենստանի նախագահը կարևորել են առևտրատնտեսական կապերի ընդլայնումըԹրամփը հրապարակել է հոդված՝ Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության գործընթացի մասինԹունիսի ԱԳ նախարարը՝ Արարատ Միրզոյանին․ «Վերահաստատում եմ Ձեզ հետ սերտորեն աշխատելու իմ հանձնառությունը»Առևտրի ոլորտում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու դեպք. ՊԵԿԱշխարհի առաջատար բուհերում կրթություն ստացած քաղաքացիների տարկետման պայմաններըԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հոգևոր հովիվի հետԾառուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի հարցով որոշումը կհրապարակվի այսօր՝ ժամը 16։00-ինԹրամփ․ Պուտինի և Զելենսկու միջև թշնամանքի մակարդակն է պատճառը, որ պատերազմը չի ավարտվումԵրևանում այսօր՝ մինչև +33°CԹուրքիայում հետաքննություն է սկսվել Ահմեթ Դավութօղլուի դեմ՝ Էրդողանին «վիրավորելու» մեղադրանքով2026թ. օգոստոսին Հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 6.4% գնաճ. ՎԿԹրամփը՝ Կանադայի վարչապետին․ «Ինձ թշնամի ներկայացնելը շատ վատ քաղաքականություն է»Երևանում ոչ սթափ վիճակում գտնվող վարորդը «Mercedes GL»-ով հայտնվել է արգելապատնեշի վրա40-ամյա տղամարդը պարեկներին հայտնել է «Կրիստալ» փաթեթի մասինԳյումրիում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել էՈ՞վ է պահելու հայ-թուրքական և հայ-իրանական հսկայական սահմանը ՌԴ-ի դուրս գալուց հետո․ ԱբրահամյանԱՄՆ-ը հետաքննում է Իրանում հարսանիքին հասցված հարվածըՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի՝ Փրկարարի օրվա առթիվ ուղերձըԻնչ խմորումներ են Աբովյան համայնքի շուրջ. հեղինակության փնտրտուք․ «Ժողովուրդ»Սպանդանոցային մորթի կեղծ փաստաթղթերով մսամթերք են վաճառել. նախաքննությունն ավարտվել է«Իրավունք». Արցախյան գեներալ-բիզնեսմենները անհասանելի են արցախահայերի համար «Հրապարակ»․ Թուրք գործարարներին հրավիրել են ԵՄ-ի հաշվին «Հրապարակ»․ Ազատամարտիկին դատում են իր ասած մեկ նախադասության համար«Իրավունք». «Անիմաստ ՌԴ-ին քլնգելուց ոչ մի օգուտ չկա». Ինչ է զգուշացրել Փաշինյանը թիմակիցներին«Հրապարակ». Կրթել չստացվեց, որոշել է պատժել «Իրավունք». Լիլիթ Մակունցը որոշում ունի«Հրապարակ»․ Բանակում կրքեր են բորբոքվել «Հրապարակ»․ Այլեւս մոդայիկ չէ Արցախի պետական միջոցառումներին գնալը Ինչպես է փոխվել արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանի ունեցվածքը մեկ տարում․ ԺողովուրդՓաշինյանը ՌԴ-ում ՀՀ դեսպան է փնտրում. ում է առաջարկվել․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Արևմուտքն էլ է պայմաններ դնում ՀԷՑ-ի պետականացումը մոտենում է հանգուցալուծմանը․ ընկերությունը կգրանցվի 100% պետական սեփականություն․ «Ժողովուրդ»Վենսը պայման է դրել Իրանի հետ բանակցությունները վերսկսելու համար Կարիերայի առաջընթաց սեպտեմբերին. կենդանակերպի այս նշաններին սպասում է անհավանական հաջողություն Սեպտեմբերի 4-ին և 7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Բժիշկը զգուշացրել է սննդի հետ օղի խմելու վտանգների մասին Ֆրանսիան ապրել է 1900 թվականից ի վեր ամենաշոգ և ամենաարևոտ ամառը Փրկարար ծառայությունը զգուշացնում է Գյումրեցիներին
Ամենադիտված