Մեկնարկել է Հայաստան-Ղազախստան խաղի տոմսերի վաճառքը
ԲլոգոսֆերաՄեկնարկել է Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպման տոմսերի վաճառքը:
Այս մասին գրում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Տոմսերը հնարավոր է գնել միայն անձնագրային նույնականացում անցնելուց հետո։
Մեկ անձը կարող է գնել ոչ ավելի, քան 4 տոմս։
Նույնականացման համար անհրաժեշտ տվյալները մուտքագրելուց հետո պետք է սպասել նույնականացման հաստատմանը, որը կատարվում է յուրաքանչյուր օր՝ 10։00-20։00՝ 10-15 րոպեի ընթացքում:
Տոմսերի արժեքներն են՝ հյուսիսային և հարավային տրիբունաներ՝ 1000 դրամ, արևելյան տրիբունա՝ 3000 և 5000 դրամ, արևմտյան տրիբունա՝ 8000 և 10000 դրամ:
Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային խաղը տեղի կունենա հունիսի 7-ին: