Բյուջեից ևս 3 միլիարդ դրամ կտրամադրվի պետական պատվերով առողջապահական ծառայությունների տրամադրման համար
ԲլոգոսֆերաԿառավարությունը մայիսի 16-ի նիստի ընթացքում հավանություն տվեց բյուջեից ևս 3 միլիարդ դրամ պետական պատվերով առողջապահական ծառայությունների տրամադրման որոշման նախագծին:
Ֆինանսավորումը կուղղվի հետևյալ ծառայությունների տրամադրմանը.
շտապօգնության ծառայություններ,
հեմոդիալիզի և պերիտոնեալ դիալիզի անցկացման ծառայություններ
ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնություն
սոցիալապես անապահով և հատուկ խմբերի անձանց տրամադրվող ծառայություններ
փոխպատվաստման ծառայություններ
ինֆեկցիոն ծառայություններ:
Ներկայացվեց նաև պետպատվերով սպասարկվող դեպքերի և ֆինանսավորման ծավալների աճը` վերջին տարիների համեմատականով: Նշվեց, որ Մասնավորապես, 2018թ. համեմատ` միայն սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածներին տրամադրվող ծառայությունների և դժվարամատչելի հետազոտությունների սպասարկված դեպքերի թիվը եռապատկվել է: