Ծխելու վնասները․ լուրջ սպառնալիք առողջության համար Ծիրան․ օգտակար հատկություններն ու հնարավոր վնասները Շոկոլադը գիրացնո՞ւմ է, թե՞ նիհարեցնում. ինչ են ասում մասնագետները Ականջի ցավը ինչի՞ մասին կարող է վկայել Շուրթերի ծավալի մեծացումը կարո՞ղ է վտանգավոր լինել․ ինչ են զգուշացնում մասնագետները ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ Ուկրաինան հարվածել է Տյումենի նավթավերամշակման գործարանին «Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը Արզնու խճուղում բախվել են «Nissan»-ն ու «Toyota Camry»-ն. «Nissan»-ը գլխիվայր շրջվել է. կա վիրավոր Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին Մեկ տարվա ընդմիջումից հետո Բագրատ Սրբազանը հունիսի 21-ին Մայր Աթոռում կմասնակցի Սուրբ Պատարագին Արարատում այսօր գրանցվել է +38.3°C 

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրագրողների նկատմամբ արդեն պարբերական դարձող ու սանձարձակ ոտնձգությունները

Բլոգոսֆերա

Հայաստանի ժուռնալիստների միությունն ահազանգում է լրագրողների, լրատվամիջոցների նկատմամբ վերջին օրերին ահագնացող ճնշումների, նրանց նկատմամբ անհարգալից պահվածքի, վիրավորանքի, լրագրողի աշխատանքի խոչընդոտման բազմակի դեպքերի, անգամ լրագրողների կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգների մասին։

Դրանք հիմնականում իրականացվում են իշխանությունների, իշխանամերձ շրջանակների կողմից՝ սոցիալական ցանցերում, հանրային վայրերում, լրատվական կայքէջերում:

Այսպես՝ մայիսի 13-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կազմակերպած խաղաղ անհնազանդության ակցիաներից մեկի ժամանակ Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի հրամանատար Հայկազ Ջոմարդյանը, ում անունը հայտնի դարձավ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ կիրառված աննախադեպ բիրտ ուժի համատեքստում, ակցիան լուսաբանող Antifake.am կայքի լրագրող Հասմիկ Առաքելյանին ասել է՝ «Սրբապիղծը դուք եք, հասկացա՞ք, Հասմիկ Առաքելյան, դուք տականք եք», այն բանից հետո, երբ լրագրողը պաշտպանել է զոհված զինծառայողի մորը:

Տեղի ունեցածի կապակցությամբ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից պահանջում ենք գնահատական տալ ոստիկանի վարքագծի կանոններն անտեսող իրենց աշխատակիցներին:

Մայիսի 14-ին Աբովյան փողոցում ոստիկանության մեքենան վրաերթի էր ենթարկել MediaHub.am կայքի լրագրող Նարե Գևորգյանին:

Իսկ այսօր արդեն Տավուշի մարզի Կիրանց համայնքում Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, նախկին լրագրող Գեղամ Նազարյանը NewDay.am կայքի հիմնադիր, լրագրող Անի Գևորգյանին, ով շուրջ 2 ամիս գրեթե ամենօրյա ռեժիմով լուսաբանում է Տավուշում տեղի ունեցող իրադարձությունները, վիրավորել է, անիծել, լուտանքներ թափել նրա հասցեին, լրագրողից պահանջել դադարեցնել ուղիղ հեռարձակումը, խոցել նրա պատիվն ու արժանապատվությունը, լրագրողին անվանել պրովոկատոր և իրեն թույլ տվել այլ վիրավորական արտահայտություններ:

 Լրագրող Անի Գևորգյանին, հիշեցնենք, ստեղծված իրավիճակը լուսաբանելու համար հրավիրել էին հենց Կիրանց համայնքի բնակիչները:

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրագրողների նկատմամբ արդեն պարբերական դարձող ու սանձարձակ ոտնձգությունները: Որևէ մեկն իրավունք չունի լրագրողից պահանջել դադարեցնել ուղիղ հեռարձակումը հանրային վայրում, հանրային միջոցառման ժամանակ: Ոչ ոք իրավունք չունի խոչընդոտել լրագրողի մասնագիտական աշխատանքը, անպատվել նրան, առավել ևս՝ ցուցաբերել տղամարդուն ու պատգամավորին անհարիր վարքագիծ:

Իրավապահ մարմիններին կոչ ենք անում քայլեր ձեռնարկել պատգամավոր Գեղամ Նազարյանի կողմից լրագրող Անի Գևորգյանի մասնագիտական աշխատանքի խոչընդոտման դեպքի լրիվ և համակողմանի քննության առնչությամբ:

Միևնույն ժամանակ մեր գործընկերներին հորդորում ենք չտրվել սադրանքներին, դրսևորել զգույշ և զուսպ վարքագիծ, վերահսկել էմոցիաները, ամենածանր ու զգայուն իրավիճակում անգամ չխախտել լրագրողի էթիկայի կանոնները:

Միջազգային լրագրողական ու իրավապաշտպան կառույցներին ու կազմակերպություններին հորդորում ենք ուշադրության կենտրոնում պահել լրագրողների հանդեպ դրսևորվող բռնությունների ու անհարգալից վերաբերմունքի բազմակի դեպքերը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ծխելու վնասները․ լուրջ սպառնալիք առողջության համարԾիրան․ օգտակար հատկություններն ու հնարավոր վնասներըՇոկոլադը գիրացնո՞ւմ է, թե՞ նիհարեցնում. ինչ են ասում մասնագետներըԱկանջի ցավը ինչի՞ մասին կարող է վկայելՇուրթերի ծավալի մեծացումը կարո՞ղ է վտանգավոր լինել․ ինչ են զգուշացնում մասնագետներըԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալՈւկրաինան հարվածել է Տյումենի նավթավերամշակման գործարանին«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլըԱրզնու խճուղում բախվել են «Nissan»-ն ու «Toyota Camry»-ն. «Nissan»-ը գլխիվայր շրջվել է. կա վիրավորԱրայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներինՄեկ տարվա ընդմիջումից հետո Բագրատ Սրբազանը հունիսի 21-ին Մայր Աթոռում կմասնակցի Սուրբ ՊատարագինՖրանսիայի նախագահի թեկնածու Ֆիլիպոն կոչ է արել դադարեցնել Ուկրաինային տրամադրվող բոլոր օգնություններըԱրարատում այսօր գրանցվել է +38.3°CԱՄՆ-ին կհաջողվի վերջ դնել Ուկրաինայի հակամարտությանը. ԹրամփՀիանալի հարաբերություններ ունենք Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքիայի հետ. Վրաստանի վարչապետԵվրոպան պետք է վճարի Բայդենի օրոք Ուկրաինային մատակարարվող զենքի համար. ԹրամփԵՄ-ն պետք է դիտարկի Ռուսաստանի հետ բանակցությունների հարցը. Ֆոն դեր ԼեյենՓաշինյանը գիտի՝ կաբինետի այլընտրանքը քննիչի մոտ ցուցմունք տալն է․ ընդդիմությունը ծանր գին է վճարելու (տեսանյութ)Փամբակ գետում ջրաhեղձ եղած 7-ամյա Նարեին այսօր hnւղարկավnրել են Արթիկում, իսկ նրա 13-ամյա քույրիկին դեռ որոնում ենՎիկտոր Օրբանը զրկվել է Հունգարիայի վարչապետի պաշտոնին վերադառնալու հնարավորությունիցՄագոմեդովը երբեք չի դառնա UFC-ի չեմպիոն․ Արման ԾառուկյանՀՀ թենիսի հավաքականը Դևիսի գավաթի 4-րդ ենթախմբից անցավ 3-րդ ենթախումբ՝ նվաճելով հաջորդ փուլի ուղեգիրԻրանը Իսրայելի պատճառով է հրաժարվել բանակցել ԱՄՆ-ի հետ. ԶԼՄԹրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անուններըԵթե վերցնենք մանդատները մարդկանց հետ ենք խոսելու, ոչ թե՝ ՔՊ լաչառների․ Հարություն Մնացականյան (տեսանյութ)Oդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանովԱրգելափակված նավերը սկսել են անցնել Հորմուզի նեղուցը Լույսը վառի՛ր. Տարբերվողը (տեսանյութ)Մակրոնը հայտնել է՝ Թրամփը պատրաստ էր ստորագրել «ճակատագրական» պայմանագիրը Մեդվեդևը հայտարարել է, թե ինչն է անընդունելի համարում Ուկրաինայի նկատմամբ գործողություններումԻսրայելը հայտնել է Էբոլայի տենդով առաջին վարակի մասին«Ազգ-Տաճար»-«Ազգ-Բանակ» հայեցակարգ-համակարգը պետք է դառնա պետական ռազմավարություն․ Բագրատ ՍրբազանԱրսենալը խոշոր գումար կառաջարկի ՊՍԺ-ի աստղի տրանսֆերի դիմացՈւռեկիում ծովային հոսանքը տարել է չորս մարդու. նրանցից մեկը մաhաgել էՈւկրաինայում ԱՄՆ կենսաբանական լաբորատորիաների աշխատանքի հետևանքները կարող են սարսափելի լինելԲռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը աշխարհի գավաթի եզրափակիչ փուլում էԼեհաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը գոհացնում է Պուտինին և ցնցում է դաշնակիցներին. ՏուսկԱդրբեջանից Հայաստան կուղարկվի 17 վագոն դիզելային վառելիք ՌԴ ՊՆ-ն հայտնել է մեկ օրում խոցված ավելի քան 700 անօդաչու սարքի մասինԱնահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը Կուբայի նախագահ Դիաս-Կանելը ԱՄՆ ճնշման ֆոնին՝ ստուգել է երկրի պատրաստվածությունը արտակարգ իրավիճակներինՎենսը հերքել է՝ Հորմուզի նեղուցը փակ չէԻրանի պատվիրակությունը կայցելի Շվեյցարիա՝ պահանջելու հուշագրի իրականացումԻնչպես Զելենսկին փչացրեց ԵՄ առաջնորդների ընթրիքը. ԶԼՄՇախմատի աշխարհի պատանեկան առաջնության 5-րդ խաղափուլի արդյունքները. Հայաստանի ներկայացուցիչներն առաջատար ենԱրևմուտքում հայտարարել են՝ Ռուսաստանն ուզում է կռվել ԵՄ-ի հետԾառատունկ կկազմակերպվի Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ Կամչատկայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Մակրոնը կարող է լուծարել խորհրդարանը. 5 մլրդ 26 մլն դրամ պետբյուջեից՝ «Կյանքի պուրակ»-ի համարՎարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակի» կառուցման աշխատանքներին, պատասխանատուներին հանձնարարել առանձնակի ուշադրություն դարձնել շինաշխատանքների որակին
Ամենադիտված