Երևանում ոչ սթափ վիճակում գտնվող վարորդը «Mercedes GL»-ով հայտնվել է արգելապատնեշի վրա 40-ամյա տղամարդը պարեկներին հայտնել է «Կրիստալ» փաթեթի մասին Գյումրիում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է Ո՞վ է պահելու հայ-թուրքական և հայ-իրանական հսկայական սահմանը ՌԴ-ի դուրս գալուց հետո․ Աբրահամյան ԱՄՆ-ը հետաքննում է Իրանում հարսանիքին հասցված հարվածը ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի՝ Փրկարարի օրվա առթիվ ուղերձը Սպանդանոցային մորթի կեղծ փաստաթղթերով մսամթերք են վաճառել. նախաքննությունն ավարտվել է «Իրավունք». Արցախյան գեներալ-բիզնեսմենները անհասանելի են արցախահայերի համար «Հրապարակ»․ Թուրք գործարարներին հրավիրել են ԵՄ-ի հաշվին «Հրապարակ»․ Ազատամարտիկին դատում են իր ասած մեկ նախադասության համար «Իրավունք». «Անիմաստ ՌԴ-ին քլնգելուց ոչ մի օգուտ չկա». Ինչ է զգուշացրել Փաշինյանը թիմակիցներին «Հրապարակ». Կրթել չստացվեց, որոշել է պատժել 

Փարիզում հանդիսավոր ընդունելություն է կազմակերպվել Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձի կապակցությամբ

Լուսանկարներ

Սեպտեմբերի 20-ին Փարիզի հանրահայտ «Գրանդ Ինտերկոնտինենտալ» հյուրանոցի հանդիսությունների մեծ սրահում կայացավ Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն, որին մասնակցեցին Ֆրանսիայի կառավարության անդամներ, Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի, պաշտպանության և արտաքին քաղաքական գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյաներ, Ազգային ժողովի պատգամավորներ, Սենատի անդամներ, ռեգիոնալ և քաղաքային իշխանությունների ղեկավարներ, հայտնի ֆրանսիացի մշակութային, հանրային գործիչներ և մտավորականներ, որոնց թվում` հանրահայտ գրող, փիլիսոփա Սիլվեն Տեսոնը, և ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ։ Միջոցառմանը ներկա էր նաև Ֆրանսիայի նախկին վարչապետ Ժան-Պիեռ Ռաֆարենը։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում Հհ դեսպանությոնից:

Ընդունելությունը մեկնարկեց Օ-դը-Սեն ռեգիոնի և Փարիզի ազգային օպերայի մանկական երգչախմբի կողմից Հայաստանի և Ֆրանսիայի ազգային օրհներգերի բացառիկ կատարմամբ, որին հաջորդեցին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանի և Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նորանշանակ նախարար Ժան-Նոել Բարոյի ելույթները։

Շնորհավորելով Հայաստանի Հանրապետության անկախության տարեդարձի կապակցությամբ՝ դեսպան Տոլմաջյանն ընդգծեց, որ հայոց անկախ պետականության վերականգնումը հայ ժողովրդի բազմաթիվ սերունդների նվիրական երազանքի իրագործումն էր, իր ճակատագիրը տնօրինելու, ինքնիշխան և ժողովրդավարական պետություն ստեղծելու նրա հավաքական կամքի արտահայտությունը։ Նա նշեց, որ անկախ պետականության վերականգնմամբ սկիզբը դրվեց նաև Հայաստանի և Ֆրանսիայի միջև ամուր և առանձնաշնորհյալ միջպետական հարաբերություններին՝ նոր մակարդակի բարձրացնելով երկու ժողովուրդներին միավորող հազարամյա հարուստ պատմություն ունեցող բարեկամական կապերը:

Անդրադառնալով այդ բարեկամության կարևոր հանգրվաններին՝ դեսպանը մեծապես խորհրդանշական համարեց, որ Ֆրանսիայի երկու գլխավոր ազգային պանթեոններում՝ ինչպես Ֆրանսիայի միապետների աճյուններ ամփոփող Սեն-Դենիի արքայական տաճարում, այնպես էլ Ֆրանսիական Հանրապետության մեծագույն գործիչների Պանթեոնում վերջին հանգրվան գտած միակ օտարազգիները հայ ժողովրդի զավակներն են՝ Կիլիկյան Հայաստանի վերջին թագավոր Լևոն 6րդ Լուսինյանը և Դիմադրության շարժման հերոս Միսաք Մանուշյանը։

Դեսպանը շեշտեց նաև այն կարևոր դերակատարությունը, որ ունեցել է Ֆրանսիան՝ անկախությունից ի վեր՝ գործուն աջակցություն ցուցաբերելով Հայաստանին՝ ինքնիշխանության, ժողովրդավարության ամրապնդման, ինչպես նաև Եվրոպական միության հետ մերձեցման ճանապարհին։ Նա ընդգծել է, որ երկկողմ առանձնաշնորհյալ հարաբերությունները հիմնվում են երկու երկրների միջև հաստատված ամենաբարձր մակարդակով հաստատված քաղաքական երկխոսության, միջխորհրդարանական և տեղական իշխանությունների միջև հաստատված գերազանց համագործակցության, տնտեսական, մշակութային, կրթական, գիտական, իսկ վերջին շրջանում նաև՝ ռազմական սերտ գործընկերության վրա։ Նա շեշտել է, որ վերջին երեք տասնամյակների ընթացքում Հայաստանի և Ֆրանսիայի միջև հաստատված առանձնաշնորհյալ հարաբերություններն ներկայումս թևակոխել են նոր կարևոր հանգրվան՝ վերափոխվելով իրական ռազմավարական գործընկերության։

Անդրադառնալով օրվա խորհրդին՝ դեսպանը նշեց, որ հայ ժողովուրդն իր անկախ պետականության վերականգնման և ամրապնդման ճանապարհին անցել է տառապանքների և փորձությունների միջով և այսօր ևս շարունակում է առերեսվել գոյաբանական սպառնալիքների։ Նա հիշատակեց մեկ տարի առաջ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ իրագործված էթնիկ զտումը, որի հետևանքով Լեռնային Ղարաբաղի շուրջ 120 հազար բնիկ հայ բնակչությունը հարկադրված էր լքել իր հազարամյա հայրենիքը։

Դեսպանը երախտագիտություն հայտնեց Հայաստանի համար այս դժվարին պահին Ֆրանսիայի կողմից ցուցաբերված աներկբա աջակցության, հայ ժողովրդի հետ լիակատար համերաշխության ու անսասան բարեկամության համար։ Դեսպանը կարևորեց նաև ֆրանսահայ համայնքի դերը Ֆրանսիայում Հայաստանի հանդեպ ձևավորված համակրանքի կապիտալի և երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում։

Ֆրանսիայի՝ Եվրոպական հարցերով նախարար Ժան-Նոել Բարոն իր ելույթում անդրադարձավ Լաչինի միջանցքի արգելափակման և Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական ուժի կիրառման արդյունքում Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության տեղահանմանը։ «Ֆրանսիան ոչինչ չի մոռանում. ո՛չ միջազգային իրավունքի խախտումներն ու ուժի անարգել կիրառումը՝ չնայած ընթացող բանակցային գործընթացին և խաղաղության տանող ուղիների առկայությանը, ո՛չ էլ այն անչափելի մարդկային տառապանքը, որ այդ գործողությունները հարուցեցին»։ Նախարարը հավելեց, որ Ֆրանսիան շարունակելու է մարդասիրական աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին, Հայաստանի կառավարությանը և հայ ժողովրդին, որն այսօր նրանց կողքին է։

Շարունակելով խոսքը՝ նախարարը վերահաստատեց Ֆրանսիայի հանձնառությունը՝ շարունակելու ջանքերը Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց հայրենիք վերադարձի իրավունքի և հայկական մշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանության ուղղությամբ, որոնք իրենց արտացոլումն են գտել նաև ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի որոշման մեջ։

Անդրադառնալով երկու ժողովուրդներին միավորող առանձնահատուկ բարեկամությամբ, եղբայրությամբ և համերաշխությամբ բնորոշվող կապերին՝ նախարարը վերահաստատեց Ֆրանսիայի աներկբա հանձնառությունը՝ գործելու հօգուտ Հայաստանի ինքնիշխանության, դիմակայունության և ժողովրդավարության ամրապնդման։ «Ֆրանսիան շարունակելու է ջանքեր գործադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև արդարացի և տևական խաղաղության հաստատման ուղղությամբ՝ հիմնված երկու պետությունների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության ու սահմանների անձեռնմխելիության հարգման վրա և ի շահ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների՝ կոչ անելով հնարավորինս արագ ստորագրել Խաղաղության պայմանագիրը»։

Նա իր ելույթում ընդգծեց վերջին տարիներին հայ-ֆրանսիական հարաբերություններում արձանագրված աննախադեպ առաջընթացը, այդ թվում նաև ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներում՝ նշելով, որ Ֆրանսիան կշարունակի ջանքերն այդ համագործակցության առավել ամրապնդման ուղղությամբ։

Ելույթներից հետո Օ-դը-Սեն ռեգիոնի և Փարիզի ազգային օպերայի մանկական երգչախմբի կատարմամբ հնչեցին Շառլ Ազնավուրի «Քեզ համար,

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երևանում ոչ սթափ վիճակում գտնվող վարորդը «Mercedes GL»-ով հայտնվել է արգելապատնեշի վրա40-ամյա տղամարդը պարեկներին հայտնել է «Կրիստալ» փաթեթի մասինԳյումրիում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել էՈ՞վ է պահելու հայ-թուրքական և հայ-իրանական հսկայական սահմանը ՌԴ-ի դուրս գալուց հետո․ ԱբրահամյանԱՄՆ-ը հետաքննում է Իրանում հարսանիքին հասցված հարվածըՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի՝ Փրկարարի օրվա առթիվ ուղերձըՍպանդանոցային մորթի կեղծ փաստաթղթերով մսամթերք են վաճառել. նախաքննությունն ավարտվել է«Իրավունք». Արցախյան գեներալ-բիզնեսմենները անհասանելի են արցախահայերի համար «Հրապարակ»․ Թուրք գործարարներին հրավիրել են ԵՄ-ի հաշվին «Հրապարակ»․ Ազատամարտիկին դատում են իր ասած մեկ նախադասության համար«Իրավունք». «Անիմաստ ՌԴ-ին քլնգելուց ոչ մի օգուտ չկա». Ինչ է զգուշացրել Փաշինյանը թիմակիցներին«Հրապարակ». Կրթել չստացվեց, որոշել է պատժել «Իրավունք». Լիլիթ Մակունցը որոշում ունի«Հրապարակ»․ Բանակում կրքեր են բորբոքվել «Հրապարակ»․ Այլեւս մոդայիկ չէ Արցախի պետական միջոցառումներին գնալը Ինչպես է փոխվել արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանի ունեցվածքը մեկ տարում․ ԺողովուրդՓաշինյանը ՌԴ-ում ՀՀ դեսպան է փնտրում. ում է առաջարկվել․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Արևմուտքն էլ է պայմաններ դնում ՀԷՑ-ի պետականացումը մոտենում է հանգուցալուծմանը․ ընկերությունը կգրանցվի 100% պետական սեփականություն․ «Ժողովուրդ»Վենսը պայման է դրել Իրանի հետ բանակցությունները վերսկսելու համար Կարիերայի առաջընթաց սեպտեմբերին. կենդանակերպի այս նշաններին սպասում է անհավանական հաջողություն Սեպտեմբերի 4-ին և 7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Բժիշկը զգուշացրել է սննդի հետ օղի խմելու վտանգների մասին Ֆրանսիան ապրել է 1900 թվականից ի վեր ամենաշոգ և ամենաարևոտ ամառը Փրկարար ծառայությունը զգուշացնում է ԳյումրեցիներինՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Ուժգին երկարաշարժ` Միացյալ Նահանգներում Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը Նիկոլի դատախազի ու իշխանության սրտի դատավոր Ֆարխոյանի որոշմամբ Արթուր Սարգսյանի տնային կալանքը 2 ամիս եւս երկարաձգվեց. ՄանուկյանՊատրաստեք գրպաններն ու դրամապանակները. կենդանակերպի այս նշանները սեպտեմբերի սկզբին հանկարծակի կհարստանան Գազանջատումներ կլինեն Կենդանակերպի այս նշաններ շատ շուտով կլինեն 7-րդ երկնքում Նարեկ Նալբանդյան, շնորհավորում եմ, ձեզ օգտագործեցին, շուտով կգան ձեր հետևից էլ․ Նինա Կարապետյանց (Տեսանյութ)ՌԴ Պետդումայում զգուշացրել են Գյումրիի ռազմաբազայի դուրսբերման ռիսկերի մասին Գոռ Հակոբյանը հրապարակել է քայլակով տեղաշարժվող որդու լուսանկարները Ցանկացել է առեւանգել մի քանի հոգու Ռուսական ռազմաբազան դուրս բերեն՝ չենք առարկի․ Փաշինյան․ Կիպրոսի գործով 3 ադրբեջանցի է ձերբակալվել (տեսանյութ) Պուտինը հենց իր դեմքով է դուրս եկել Փաշինյանի դեմ․ նրան «կանչել են» ՄոսկվաԶովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է, իսկ 27-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց Մեդվեդևը Գերմանիային կոչ է արել Ռուսաստանի հետ առճակատման չգնալ Երեկվա ողբերգական վթարից մահացած տաքսու վարորդը 3 երեխա ունի, 4–րդին էին սպասում ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգինԶախարովան Արևմուտքի իշխանություններին մեղադրել է ռուս դիվանագետների դեմ սադրանքների մեջ Հայաստանում քաղաքացուն դոֆամին են տալիս, որ քաղաքականությամբ չզբաղվի․ Իշխանյան (տեսանյութ) Քաղաքացին հայտնել էր, որ Վարդանանց փողոցի՝ չգործող գործարանի մոտ զենք-զինամթերք է թողելԳագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբանՀապալասն ու խաղողը կարող են օգնել նվազեցնել մկաններում ճարպի կուտակումը․ հետազոտությունԿաթողիկոսին ընծայվեց «Մի գորգի պատմություն» նախաձեռնության շրջանակներում պատրաստված գորգը Լայնածավալ խափանում նեյրոցանցերի աշխատանքում Զելենսկուն կասկածել են Թրամփի հետ բանակցություններն օգտագործելու միջոցով ԵՄ-ից լրացուցիչ ֆինանսավորում ստանալու փորձի մեջ
Ամենադիտված