ՌԴ ԶՈՒ-ն վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Գեորգիևկա գյուղը
ԲլոգոսֆերաՌուսական զորքերի Հարավային խմբավորման ստորաբաժանումները վերահսկողության տակ են վերցրել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Գեորգիևկա գյուղը։ Այդ մասին հայտարարել են Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունում՝ հատուկ ռազմական գործողության գոտում իրավիճակի մասին ճեպազրույցի ժամանակ։
Բացի այդ, խմբավորումը, ըստ հաղորդագրության, պարտության է մատնել Ուկրաինայի Զինված ուժերի յոթ բրիգադների կազմավորումներին՝ Կոնստանտինովկա, Կուրախովո, Գրիգորովկա, Զալիզնյանսկոյե և Չաս Յար ԴԺՀ բնակավայրերի շրջաններում:
Գերատեսչության տվյալներով՝ անցած օրվա ընթացքում Կիևը Հարավային խմբավորման մարտիկների պատասխանատվության գոտում մինչև 690 զինծառայող է կորցրել, Գերմանիայի Marder հետևակի երկու մարտական մեքենա, ութ ավտոմեքենա, M777 հաուբից, երեք Դ-30 հաուբից, ռադիոէլեկտրոնային պայքարի կայան, ինչպես նաև ԱՄՆ-ում արտադրված M119 հրանոթ և հակահրթիռային պայքարի ռադիոտեղորոշիչ կայան: