Ով է Գրիգոր Մինասյանի դեմ ստորագրահավաքի նախաձեռնողը․ Հրապարակ
ՔաղաքականՀրապարակը գրում է, որ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում երեկվանից ստորագրահավաք է սկսվել՝ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցը քննարկման առարկա դարձնելու համար։ Մեր տեղեկություններով՝ նախաձեռնողը ՔՊ վարչության անդամ Արփի Դավոյանն է, որը անցած շաբաթ կուսակցական հավաքին ծավալույն զեկույց է ունեցել նախարարի դեմ, որ Միքայել Մինասյանի եղբայրը չպետք է նշանակվեր ու նախարարությունն էլ իր նմաններով համալրեր։ Սակայն պարզվում է՝ քիչ չէ նաեւ այն ՔՊ-ականների թիվը, որոնք չեն ցանկանում Մինասյանի դեմ ստորագրություն տալ եւ տարբեր պատրվակներով ցրում են նախաձեռնողին։
Այդուհանդերձ, մեր աղբյուրները վստահեցնում են, որ պահանջվող 24 ստորագրությունը հավաքվելու է, մի բան էլ ավելի, բացի այդ հնարավոր է լյուստրացիա անեն, մինչ ստորագրությունները Նիկոլ Փաշինյանին կուղարկեն, հարցը քննարկման դնեն խմբակցության նիստում եւ հասկանան՝ ովքեր են դեմ Մինասյանի պաշտոնանկությանը եւ ինչու։ Ասացին նաեւ՝ այս պահին մոտ երկու տասնյակ ստորագրություն է հավաքվել։