Հույս ունենք՝ Հայաստանը «կհրաժարվի հարևան պետությունների նկատմամբ տարածքային պահանջներից»․ Հաջիզադե
Ղարաբաղից հեռանալու որոշումը կայացրել են հայկական ծագում ունեցող բնակիչները, իսկ ադրբեջանական կողմը փորձել է համոզել նրանց չանել դա։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։ Գրում է armlur.am-ը։
«Այո, հիմա խաղաղության ժամանակն է, և ես հուսով եմ, որ Հայաստանը կպատասխանի Ադրբեջանի բարի կամքին և կհրաժարվի հարևան պետությունների նկատմամբ տարածքային պահանջներից ոչ միայն խոսքով, այլև գործով»,- հայտարարել է Այխան Հաջիզադեն։