ՌԴ-ին խաղաղություն պարտադրելու Զելենսկիի դիրքորոշումը «ճակատագրական սխալ է»․ Պեսկով
ՔաղաքականՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ «Ռուսաստանին խաղաղություն պարտադրելու մասին» դիրքորոշումը ճակատագրական սխալ է։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը․
«Նման դիրքորոշումը ճակատագրական սխալ է։ Սա ամենախորը մոլորությունն է, որն անխուսափելիորեն հետևանքներ կունենա Կիևի ռեժիմի համար», - նշել է Պեսկովը։
Հիշեցնենք՝ Զելենսկին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ելույթի ժամանակ հայտարարել էր, որ Մոսկվային անհրաժեշտ է «խաղաղություն պարտադրել»։ Ուկրաինայի նախագահը կարծիք էր հայտնել, թե Ռուսաստանը «միջազգային հանցագործություն» է կատարում, ուստի հակամարտությունը չի կարող պարզապես դադարել: