Արդարադատության փոխնախարար Սիրվարդ Գեւորգյանը նշանակվեց ՔԿ կարգապահական հանձնաժողովի անդամ
Իրավունք
ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամ է նշանակվել ՀՀ Արդարադատության փոխնախարար Սիրվարդ Գևորգյանը: Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստին։
Հիմնավորման մեջ նշվում է, որ այդ հանձնաժողովի անդամ էր արդարադատության փոխնախարար Մկրտչյանը, ով սակայն այս տարվա ապրիլին ազատվել է պաշտոնից:
Դրանով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկել նոր անդամի, ով կներկայացնի արդարադատության նախարարությունը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն