Դադարեցվել է Կորեայի ձորի ճանապարհով երթևեկությունը Գազայում իսրայելական հարվածից զոհվել են «ՀԱՄԱՍ»-ի պաշտոնյան, նրա կինը և երկու դուստրերը Զապորոժիեի ԱԷԿ-ը կորցրել է արտաքին հոսանքի վերջին գիծը և անցել դիզելային սնուցման Կասեցվել է «Նաիրի լենդ» ընկերության պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունը Երևանում մթնոլորտային օդի որակը նոյեմբերի 18-24-ը Ապօրինի գործող ձկնաբուծարանը կնիքվել է, վնասը՝ մասամբ վերականգնվել Իրանի պնդմամբ՝ Հորմուզում երկու նավթատար բախվել է ծովային ականների և բռնկվել Գերմանիայի ԱԳՆ պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Ղրիմում էլեկտրաէներգիայի մատակարարումը կրճատվում է 30 տոկոսով ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Իրանը Ուկրաինայում էլեկտրաէներգիայի շուրջօրյա անջատումների գրաֆիկներ են սահմանվել Սառնաթ․ Բուդդայի ուսմունքի տարածման մեկնակետը (տեսանյութ) 

Ո՞վ է ասում, թե Սամվել Ալեքսանյանը մոնոպոլիստ է

Կարևոր

Հայաստանում, պարզվում է, մենաշնորհներ չկան: Սա Տիգրան Սարգսյանի կառավարության պաշտոնական պատասխանն է ՀԱԿ խմբակցության հարցապնդմանը Հայաստանում մենաշնորհների վերաբերյալ: ՀԱԿ-ը կառավարությանն առաջարկում է ընդունել հակամենաշնորհային միջոցառումների փաթեթ, որի մեջ ներառված մի շարք միջոցառումների արդյունքում վիճակը կբարելավվի: Փաթեթը քվեարկության է դրվելու վաղը, իսկ այսօր բացատրությունների օրն էր, իսկ այդ առաքելությունը դրված էր Տիգրան Սարգսյանի կառավարության՝ նման հարցերին հատկապես տաղանդավոր պատասխաններ տվող Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի վրա:

Եվ ահա թե ինչպիսի հետաքրքիր բացահայտումներ արեց պարոն նախարարը: Նախևառաջ, բացատրությունները սկսվում են նրանից, որ Հայաստանում մոնոպոլիա, մենաշնորհ, մի խոսքով, էդ կարգի անօրինական բաներ չկան, այսինքն՝ չկան այնպիսի երևույթներ, ինչի համար կարելի կլինի քննադատել վարչապետ Սարգսյանի և նրա երդվյալ նախարարների քաղաքականությունը: Հայաստանում ընդամենը գոյություն ունի գերիշխող դիրք, բայց ախր էդ գերիշխող դիրքը մի էնպիսի սարսափելի բան չի, ինչպես փորձում են դա ներկայացնել Տիգրան Սարգսյանի երդվյալ քննադատ ընդդիմադիրները: Այդ գերիշխող դիրքը, բացատրում է նախարար Դավթյանը, պայմանավորված է Հայաստանում առկա ռեալ, օբյեկտիվ մի շարք հանգամանքներով, նրանով, որ մեր երկրում շուկան փոքր է, գնողունակությունը՝ քիչ: Ու հենց այդ պատճառով էլ բոլորովին էլ ոչ ահռելի կարողություն ունեցողները, այլ միջին վիճակագրական ցանկացած հարուստ կարող է միանգամից դառնալ գերիշխող դիրք ունեցող: «Ուզում ե՞ք՝ էս ձեռքի թղթապանակից գնամ ներկրեմ ինչ-որ քանակով, էժան, հարմար գնով ծախեմ, միայն իմ ապրանքը կհայտնվի շուկայում ու ինձ կասեն՝ գերիշխող դիրք է գրավել»,- արդեն ոչ պաշտոնական խոսակցության մեջ բացատրում էր նախարարը:

Իսկ Հայաստանում գերիշխող դիրքի դեմ պայքար չկա, սա նույնպես պաշտոնական հայտարարությամբ չկա: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ոչ թե գերիշխող դիրքի դեմ է պայքարում, այլ դրա չարաշահումների, այսինքն՝ այն տնտեսվարողների, ովքեր, այսպես ասած, համը հանում են արդեն, ասենք, օգտվելով իրենց դիրքից՝ գին են բարձրացնում, մյուսներին չեն թողնում շնչել, մի խոսքով, կառավարությունում լավ գիտեն՝ ում դեմ պայքարել, ում դեմ՝ ոչ, ինչքան ժամանակ թույլ տալ գերիշխող դիրք ունեցողին գերիշխել, իսկ երբ ասել՝ չափերդ անցնում ես:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հարցապնդման ժամանակ նաև կոնկրետ փաստեր բերեց՝ շաքարավազի շուկայի պահանջարկի 99 տոկոսը պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգն» է ներկրում, ՊԵԿ ղեկավար Գագիկ Խաչատրյանն իր հերթին՝ որպես «U com»-ի սեփականատեր, մալուխների գործն է առաջ տանում իր ուզածի պես, Բարսեղ Բեգլարյանը՝ որպես նախագահ Սարգսյանին մտերիմ անձնավորություն, նույնպես գերիշխող դիրք ունի բենզինի շուկայում, և այսպես շարունակ:

Տիգրան Դավթյանը սրան էլ պատասխան ուներ՝ «ոչ ոք չի արգելում Ձեզ, ասենք, շաքարավազ ներկրել, հենց վաղը, ուզում եք, գնացե՛ք և ներկրե՛ք, կարող եք մի ֆուռ բերել, ուղղակի վաճառելու ժամանակ «տակ կտաք», թե չէ մեզ մոտ ոչ մեկի չեն արգելում ներկրել»:

Վաղը Ազգային ժողովը քվեարկությամբ ցույց կտա իր դիրքորոշումը հիշյալ հարցապնդմանն ու փաթեթին: Սակայն հենց այսօրվանից, դատելով Տիգրան Սարգսյանի հավատարիմ նախարարի բացատրություններից, կարելի է միանշանակ ասել. և սրան, ի դեպ, նախարարն էլ համաձայնեց, որ Հայաստանում գերիշխող դիրքը երբեք էլ չի վերանա: Եթե մեր երկրում գերիշխող դիրք հասկացությունը պայմանավորված է, ըստ նախարար Դավթյանի բացատրության, փոքր շուկայի առկայությամբ ու պակաս գնողունակությամբ, ապա միանշանակ կարելի է պնդել, որ գոնե առաջիկա տարիների ընթացքում Հայաստանի շուկան ո՛չ կմեծանա, ո՛չ էլ հայ ժողովուրդն այն աստիճան կբազմանա ու կբարգավաճի, որ գնողունակության առումով ռեկորդակիր դառնանք. դժվար է երևակայել, որ անգամ Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչումն ու Արևմտյան Հայաստանի վերադարձն ազդեն հայաստանյան շուկայի մեծացմանը, բնակչության թվի աճին ու գնողունակության ավելացմանը, ո՛չ էլ հնարավոր կարելի է համարել հայկական Ալեքսանդր Մակեդոնացու ի հայտ գալը, ով կարողանա գրավել աշխարհի կեսը ու վերջ տալ մեր երկրում գերիշխող դիրքի առաջացմանը նպաստող օբյեկտիվ հանգամանքներին:

Լուսինե Կեսոյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Դադարեցվել է Կորեայի ձորի ճանապարհով երթևեկությունըԱվստրալիան վերադարձրել է 300 տարի առաջ խորտակված նավից գողացված 23 մետաղադրամները Գազայում իսրայելական հարվածից զոհվել են «ՀԱՄԱՍ»-ի պաշտոնյան, նրա կինը և երկու դուստրերըՄոսկվան անընդունելի է համարում Ուկրաինայի տարածքում որևէ օտարերկրյա զորակազմի տեղակայումըԶապորոժիեի ԱԷԿ-ը կորցրել է արտաքին հոսանքի վերջին գիծը և անցել դիզելային սնուցմանԿասեցվել է «Նաիրի լենդ» ընկերության պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունը Երևանում մթնոլորտային օդի որակը նոյեմբերի 18-24-ըԱպօրինի գործող ձկնաբուծարանը կնիքվել է, վնասը՝ մասամբ վերականգնվելԵվրահանձնաժողովը հայտարարել է ռուսական գազից ընդմիշտ հրաժարվելու մտադրության մասին՝ նույնիսկ խաղաղության դեպքումԻրանի պնդմամբ՝ Հորմուզում երկու նավթատար բախվել է ծովային ականների և բռնկվելԳերմանիայի ԱԳՆ պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԱՄՆ-ն նախատեսում է բարձրացնել մի շարք երկրներից ներկրվող ապրանքների մաքսատուրքերըՂրիմում էլեկտրաէներգիայի մատակարարումը կրճատվում է 30 տոկոսովԻրանը հայտարարել է ԱՄՆ ճնշման ֆոնին Հորմուզի նեղուցի վերահսկողությունն ուժեղացնելու մասին ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Իրանը Բրիտանիայում արհեստական ​​բանականության միջոցով 414 միլիոն դոլար են գողացել առաջին կիսամյակում. Financial TimesՈւկրաինայում էլեկտրաէներգիայի շուրջօրյա անջատումների գրաֆիկներ են սահմանվելՍառնաթ․ Բուդդայի ուսմունքի տարածման մեկնակետը (տեսանյութ) Մեծ Բրիտանիան իր տարածքում ուկրաինական ԱԹՍ-ների արտադրության գործարաններ կկառուցի Վարակված կենդանիների ներմուծումը Հայաստան բացառվում է. ՍԱՏՄ ԱՄՆ-ը հրաժարվում է Ռուսաստանին տնտեսական գործարքներով խաղաղության համոզելու ծրագրիցՊակիստանը կոչ է անում հրաժարվել արհեստական ​​բանականությունից միջուկային անվտանգության հարցերում Անօդաչու թռչող սարքերի միջոցով արգելված իրեր փոխանցելու կասկածանքով 4 անձ ձերբակալվել է Սի Ծինփինը տեսնում է Ռուսաստանի հետ համագործակցության հետագա զարգացման հեռանկարներՊուտինը խոստացել է պատասխանել ռուսական նավթավերամշակման գործարանների դեմ հարվածներինՄասիսի ոստիկանները քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելու կասկածանքով ձերբակшլել են 40-ամյա տղամարդուն Լուկաշենկոն կարծում է, որ Թրամփը կանխել է Երրորդ համաշխարհային պատերազմը Եռաբլուրը կա, որ քո նմանները Հայաստանը Ադրբեջանի գավառ չդարձնեն․ Շարմազանով (տեսանյութ) Ռուսաստանն ավելացնում է ռազմական ծախսերը՝ բարձրացնելով հարկերըԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 25-ին Թրամփը կփորձի վերացնել Իրանի ղեկավարության մի մասին՝ խաղաղության գործարք կնքելու համարԿամ Փաշինյանը՝ մեզ, կամ մենք՝ իրեն․ պատրաստ ենք․ Մամիջանյան (տեսանյութ) Եվս մեկ մեղադրանք՝ Դավիթ Տոնոյանին. Աշխարհը եռում է․ նոր ճգնաժամեր ու սկանդալներՇվեյցարիայի կողմից սառեցված ռուսական ակտիվների գումարը գերազանցել է 10 մլրդ դոլարը․ Bloomberg ԱՄՆ-ը մի կողմ է դրել ՌԴ-ի հետ բիզնեսը որպես Ուկրաինայում կարգավորման լծակ օգտագործելու գաղափարը․ FT Չինացի և պակիստանցի տիեզերագնացները հասել են «Տյանգուն» տիեզերակայանԱմերիկացիների մեծամասնությունը պահանջում է անհապաղ դադարեցնել Իրանի դեմ պատերազմըԻրանը ծովային շրջափակման պայմաններում մեծացնում է բեռնափոխադրումներն այլընտրանքային երթուղիներովՆավթի գներն ընկնում են՝ չնայած Հորմուզի նեղուցում լարվածությանըՉինական Huawei ընկերությունը մեղավոր է ճանաչվել առևտրային գաղտնիքները գողանալու մեջՍյունիքում Volvo կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհից և կողաշրջված հայտնվել ծառերի մեջ. Իրանցի վարորդը վիրավոր է Թրամփի վարչակազմում քննարկում են Իրանի ղեկավարների թիրախային սպանություններըNYT-ը հայտնել է ԿՀՎ-ի և ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի աշխատակազմի դեմ կիբեռհարձակման մասին Էստոնիայի վարչապետը բացատրել է՝ ինչու է փակվում Ռուսաստանի հետ սահմանըԲուհ ընդունվելու համար հայոց լեզվի և մաթեմատիկայի գնահատականի պարտադիր շեմը կվերացվի. նախագիծ Այվազովսկու «Վենետիկը գիշերով» կտավն աճուրդում վաճառվել է 1,08 մլն ֆունտ ստեռլինգով Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքի վրա հարձակման մասինՓաշինյանի՝ Ռուսաստան այցը նախապատրաստման փուլում է, լրացուցիչ կհայտարարվի. ՊեսկովՕդի ջերմաստիճանը կնվազի. առանձին շրջաններում սպասվում են ձյան և թաց ձյան տեսքով տեղումներԻրանում սննդամթերքը թանկացել է 112,6 տոկոսով․ շրջափակման ծանր հետևանքները
Ամենադիտված