Քարոզչական ահաբեկում. 50.000 դրամի տուգանք չկա․ Անդրանիկ Թևանյան
Բլոգոսֆերա
«Քարոզչական ահաբեկում. 50.000 դրամի տուգանք չկա՛»,– Ֆեյսբուքի իր էջում գրել է «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը։
«Նիկոլ Փաշինյանն իրեն կցված լրատվամիջոցներով անցել է քարոզչական ահաբեկման: Տարածում է, թե, իբր, այն քաղաքացիները, որոնք կբոյկոտեն քաղաքային տրանսպորտի թանկ փաթեթները և չեն վճարի, կտուգանվեն 50.000 դրամով:
Տեղեկացնենք, որ նման բան օրենսդրորեն չկա սահմանված: Դա սու՛տ է: Նիկոլական սուտ: Եթե նման ապօրինություն լինի, ապա «Մայր Հայաստանը» դատական կարգով կվիճարկի այդ ամենը»,– գրել է նա:

















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու