Բազմաթիվ պետությունների օրինակներ նայեցի, նրանց համար ազգայինը կարևոր է, մեզ համար ո՞չ․ Քրիստինա Վարդանյան
Հրապարակումներ
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «ՀՀ Ազգային ժողովը 65 «կողմ», 31 «դեմ» և 1 «ձեռնպահ» ձայներով ընդունեց «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, ըստ որի՝ Հայաստանի Օպերայի և բալետի թատրոնի, պատկերասրահի, գրադարանի և այլ մշակութային կառույցների անվանումներից կհանվի «ազգային» բառը։ Այս հարցին անդրադարձել էր աշխարհի բեմեր նվաճած ու Հայաստանի պատիվը մշտապես բարձր պահող հարգելի Հասմիկ Պապյանը։ Այս ամենն ի՞նչ նպատակ ունի և ինչ է շահում Հայաստանը, որ այսօրվա հազարավոր խնդիրների մեջ, ԱԺ-ն սա ընդունեց… Բազմաթիվ պետությունների օրինակներ նայեցի, նրանց համար ԱԶԳԱՅԻՆԸ կարևոր է, մեզ ո՞չ…»։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի