ՀԱՄԱՍ-ը հետաձգում է պատանդների նոր խմբի ազատ արձակումը
Աշխարհ
Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը Իսրայելի կողմից հրադադարի համաձայնագրի խախտումների պատճառով հետաձգել է Գազայի հատվածում պատանդների նոր խմբի ազատ արձակման գործընթացը։ Պատանդները պետք է տուն վերադառնային փետրվարի 15-ին։ Այսպիսի հայտարարություն է արել ՀԱՄԱՍ-ի ռազմական թեւի՝ «Իզեդին ալ-Քասամ բրիգադներ» խմբավորման ներկայացուցիչ Աբու Ուբայդան։
«Վերջին երեք շաբաթվա ընթացքում մենք տեսել ենք հակառակորդի կողմից գործարքի պայմանների մշտական խախտումներ: Այս կապակցությամբ մենք որոշել ենք հետաձգել գերիների ազատ արձակումը, որոնք պետք է ազատ արձակվեին փետրվարի 15-ին»,-նշված է հաղորդագրության մեջ։
Չի նշվում, սակայն, թե երբ կվերսկսվի գործընթացը։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)