Թրամփը պահանջել է ՀԱՄԱՍ-ից ազատ արձակել բոլոր պատանդներին
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումից պահանջել է մինչև շաբաթ օրը ազատ արձակել բոլոր պատանդներին, հակառակ դեպքում Գազայի հատվածում հրադադարը կխախտվի։ Այս մասին նա հայտարարել է երկուշաբթի օրը՝ Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում, գրում է ՏԱՍՍ-ը։
«Եթե նրանց չվերադարձնեն մինչև շաբաթ օրը ժամը 12:00-ն, ես կարծում եմ, որ ժամանակն է դադարեցնել ամեն ինչ, և խառնաշփոթ կսկսվի», - ասել է նա:
Թրամփը խուսափել է պատասխանել այն հարցին, թե ինչ կանի ԱՄՆ-ն, եթե ՀԱՄԱՍ-ը չկատարի այս պահանջը։
«Մենք կտեսնենք, թե ինչ կլինի», - ասել է Թրամփը։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում