Ահաբեկչություն Աֆղանստանում․ կան զոհեր և տուժածներ
Աշխարհ
Աֆղանստանի հյուսիսում գտնվող Կունդուզ նահանգի մայրաքաղաքի բանկի մոտ տեղի է ունեցել ահաբեկչություն, կան տուժածներ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 11-ին, հայտնում է Khaama Press-ը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը։
Պայթյունը տեղի է ունեցել այսօր առավոտյան ժամը 08։30-ին (Երևանի ժամանակով՝ 08։00-ին)՝ «Քաբուլ» բանկի դիմաց։ Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ զոհվել է 4 մարդ, ևս 15 մարդ վիրավորվել է։
Ոստիկանությունը պարզաբանել է, որ պայթյունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ կառավարության աշխատակիցները հավաքվել են բանկի դիմաց՝ իրենց աշխատավարձերը ստանալու համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)