Ուկրաինայի հարցով լուրջ առաջընթաց է գրանցվել. Թրամփ
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայում զինված հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում արդեն իսկ լուրջ առաջընթաց է գրանցվել։
Սպիտակ տան ղեկավարը փետրվարի 11-ին համապատասխան հայտարարություն է արել Fox News հեռուստաալիքին տված իր հարցազրույցում։ Նրա խոսքով՝ վերջին շաբաթվա ընթացքում բանակցային գործընթացում առաջընթաց է գրանցվել։
«Մենք գործ ունենք Ռուսաստանի հետ, մենք գործ ունենք Ուկրաինայի հետ։ «Կարծում եմ՝ ինչ-որ բան տեղի կունենա»,- ասել է ամերիկացի առաջնորդը։
Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը խոստովանել էր, որ ԱՄՆ իշխանությունները բազմաթիվ «նուրբ» զրույցներ են ունենում ռուսական իշխանությունների հետ։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու