Եվրոպան չի ակնկալում ԱՄՆ-ից լուրջ պարտավորություններ Ուկրաինայի հարցում․ Euractiv
Աշխարհ
Եվրոպական երկրները չեն ակնկալում, որ ԱՄՆ-ն լուրջ պարտավորություններ ստանձնի Ուկրաինայի հարցում այս շաբաթվա հանդիպումներից հետո՝ չնայած ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությանը։ Այս մասին հայտնում է Euractiv պորտալը՝ վկայակոչելով եվրոպացի դիվանագետներին։
«Մենք մտահոգված ենք, որ ակնհայտորեն, ինչպես բոլոր այլ հարցերում, այն, ինչ մենք քննարկում և համաձայնեցնում ենք մեր ամերիկացի գործընկերների հետ, ուժի մեջ է միայն այնքան ժամանակ, քանի դեռ Թրամփը չի փոխել իր կարծիքը», - ասել է հրատարակության աղբյուրներից մեկը։
Դիվանագետներն ասում են, որ Եվրոպան շատ բան չի ակնկալում իր ամերիկացի գործընկերների հետ շփումներից, չնայած այն հանգամանքին, որ այս շաբաթ տարածաշրջան կայցելեն Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով Թրամփի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը, ԱՄՆ փոխնախագահ Վանսը և Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)