Թրամփը հայտարարել է՝ «լավ անձնական հարաբերություններ» ունի Չինաստանի նախագահի հետ
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր երդմնակալության արարողությունից հետո խոսել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։
Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին Լևիտը Fox News-ի եթերում ասել էր, որ Թրամփը հույս ունի խոսել Սի Ծինփինի հետ փետրվարի 4-ին, սակայն հրաժարվել է «առաջ անցնել»։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
«Այո», - ասել է Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում՝ ի պատասխան այն հարցին, թե արդյոք նա խոսել է Սի Ծինփինի հետ երդմնակալությունից հետո:
ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ «շատ լավ անձնական հարաբերություններ» ունի Չինաստանի նախագահի հետ։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)