Բելառուսը մարդասիրական օգնություն է տրամադրել Լիբանանին
Աշխարհ
Լիբանանի ժողովրդին աջակցելու նպատակով Բելառուսը կնվիրաբերի 100 հազար տոննա չոր կաթ և 10 շտապօգնության մեքենա։ Այս մասին հայտարարել է Բելառուսի արտաքին գործերի նախարարության ղեկավար Մաքսիմ Ռիժենկովը Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մաքսիմ Ռիժենկովը Լիբանանի ղեկավարին տեղեկացրել է Բելառուսի ղեկավարի որոշման մասին՝ 100 հազար տոննա չոր կաթ և բելառուսական արտադրության 10 շտապօգնության մեքենա փոխանցելու՝ որպես բարեկամության և լիբանանցի ժողովրդին աջակցության ժեստ: Բեռների առաջին խմբաքանակով ինքնաթիռն արդեն ժամանել է Բեյրութի օդանավակայան»,- հաղորդում է Բելառուսի դիվանագիտական ծառայությունը։
Աունը երախտագիտության խոսքեր է փոխանցել Բելառուսի ղեկավարության որոշման համար՝ ընդգծելով դրա գաղափարական բարձր նշանակությունը և այն խորհրդանշող հույսը։
Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից, Լիբանանի ղեկավարը նշել է երկու երկրների ժողովուրդների ավանդական բարեկամությունը՝ ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ բազմաթիվ լիբանանցի ուսանողներ սովորում են Բելառուսում։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)