Չինաստանում առաջին անգամ գործարկվել են փրկարար ռոբոտ շներ
Աշխարհ
Չինաստանի հրշեջ-փրկարարական ծառայություններն առաջին անգամ գործարկել են հայրենական արտադրության, շան տեսքով, չորս ոտանի ռոբոտներ: Այս մասին հայտնում է Global Times թերթը։
Մեքենայացված շունն արդեն մասնակցել է մի քանի փրկարարական վարժանքների, այդ թվում՝ նրանց օգնելով բարձրահարկ շենքերում։
Մեքենան լավ է հարմարեցված էքստրեմալ պայմաններին և ասվում է, որ կարող է հաջողությամբ կատարել առաջադրանքներ մինուս 20-ից մինչև 55 աստիճան Ցելսիուսի ջերմաստիճանում: Այն նախատեսված է մինչև 5 մ/վրկ արագությամբ խոչընդոտներով կոշտ տեղանքով տեղաշարժվելու համար և հարմար է մինչև 10 կմ շառավղով հեռավորություններ պահանջող առաքելությունների համար:
Ռոբոտը հագեցած է հեռակառավարմամբ և արդեն օգտագործվում է Չինաստանի էներգետիկ օբյեկտներում, ինչպես նաև իրավապահ մարմիններում ստուգումներ անցկացնելու համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)