Իսպանիայում կալանվել է թմրանյութ տեղափոխող առագաստանավ
Աշխարհ
Իսպանական ոստիկանությունը միջազգային գործողության շրջանակներում կալանել է առագաստանավ, որը տեղափոխում էր 600 կիլոգրամ կոկաին, որը շարժվում էր դեպի Կանարյան կղզիներ, ասվում է թագավորության իրավապահ մարմինների երեքշաբթի մամուլի հաղորդագրության մեջ, փոխանցում է Ria Novosti-ն։
«Ազգային ոստիկանության աշխատակիցները կալանել են ավելի քան կես տոննա կոկաին պարունակող առագաստանավ: Ծովային թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային գործողությանը մասնակցել են Ֆրանսիայի (DNRED), Մեծ Բրիտանիայի (NCA) և Միացյալ Նահանգների (DEA) իշխանությունները:
Ոստիկանության տվյալներով՝ հանցագործներն օգտագործել են Լեհաստանի դրոշով ծածանվող զբոսանավ՝ Իսպանիա թմրանյութի մեծ խմբաքանակ տեղափոխելու համար։ Զբոսանավը կալանավորվել է Տեներիֆեից 800 մղոն դեպի արևմուտք:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)