Հունգարիայի ԱԳՆ-ն գնահատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգման վնասը
Աշխարհ
Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն համոզված է, որ ԵՄ-ի կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների ևս վեց ամսով երկարաձգումը կբերի պաշտոնական Բուդապեշտի համար մոտ 3-4 միլիարդ եվրոյի կորուստների։ Այս մասին դիվանագետը հայտարարել է «РИА Новости» գործակալությանը տված հարցազրույցում։
«Վերջին երեք տարիների ընթացքում պատժամիջոցները Հունգարիայի տնտեսությանը հասցրել են 19 միլիարդ եվրոյի վնաս, ինչը նշանակում է, որ դրանց հետագա երկարաձգումը ևս վեց ամսով կհանգեցնի ևս 3-4 միլիարդ եվրոյի կորուստների»,- նշել է Սիյարտոն։
EADaily-ն հիշեցնում է, որ հունվարի վերջում ԵՄ-ն համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցների հերթական վեցամսյա երկարաձգումը։ Ավելի վաղ Հունգարիան սպառնում էր արգելափակել այդ որոշումը։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում