Բոսֆորը ժամանակավորապես փակ է բեռնափոխադրումների համար
Աշխարհ
Ստամբուլը եվրոպական և ասիական մասերի բաժանող Բոսֆորի նեղուցը բեռնափոխադրումների համար ժամանակավորապես փակ է թանձր մառախուղի պատճառով։ Այս մասին հայտնել է Թուրքիայի տրանսպորտի նախարարության ծովային գործերի վարչությունը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Նավերի շարժումը երկու ուղղություններով դադարեցվել է տեղական ժամանակով ժամը 03:10-ին՝ խիտ մառախուղի պատճառով՝ մինչև եղանակային պայմանների նորմալացումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Թուրքական առափնյա պահպանության տվյալներով՝ չորեքշաբթի գիշեր թանձր մառախուղը պատել է քաղաքի հյուսիսային հատվածները։
