Թրամփը նշել է՝ շատ երախտապարտ է Պուտինին
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երախտապարտ է Վլադիմիր Պուտինին Ռուսաստանում դատապարտված ամերիկացի Մարկ Ֆոգելի ազատ արձակման համար։ Այս մասին գրում է Ria Novosti-ն։
«Ես շատ շնորհակալ եմ նրա արածի համար, մենք գնահատում ենք այն, ինչ արել է նախագահ Պուտինը», - ասել է նա Սպիտակ տանը՝ ողջունելով Ֆոգելին։
Թրամփը հավելել է, որ Ֆոգելի ազատ արձակման վերաբերյալ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև ձեռք բերված համաձայնությունը «շատ արդար և ողջամիտ է»։ Սակայն նա մանրամասներ չի հայտնել։
