Մասկը նշել է՝ որն է եղել USAID-ի աշխատանքի հիմնական ուղղվածությունը
Աշխարհ
Միացյալ Նահանգների USAID-ին մեծապես ներգրավված է եղել ընտրությունների վրա ազդելու գործում: Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Կառավարության արդյունավետության դեպարտամենտի ղեկավար Իլոն Մասկը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«ԱՄՆ USAID-ի արածների չափազանց մեծ մասը նպատակաուղղված էր ընտրությունների վրա ազդելուն, ընտրությունների վրա ազդելու կասկածելի ձևերով, որոնք չդիմացան քննությանը», - ասել է նա՝ Սպիտակ տանը լրագրողներին խոսելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողքին:
Նա չի մանրամասնել և չի հստակեցրել՝ որ երկրների ընտրությունների մասին է խոսքը։ Խոսելով USAID-ի աշխատանքի մասին՝ Մասկն ընդգծել է. «Ներդրումների վերադարձի առումով ես կասեի, որ ընդհանուր առմամբ այն միշտ չէ, որ լավ է եղել»։
Թրամփն ասել է, որ գործակալությունը «ոչ կոմպետենտ է և շատ կոռումպացված»:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)