ԱՄՆ-ն կարող է կորցնել իր ամենահավատարիմ և վստահելի դաշնակցին․ դանիացի պատգամավոր
Աշխարհ
ԱՄՆ կոնգրեսական Բադդի Քարթերի օրինագիծը՝ դանիական Գրենլանդիայի տարածքը «Կարմիր, սպիտակ և կապույտ» վերանվանելու մասին, անհեթեթ է և խաթարում է ԱՄՆ-Դանիա հարաբերությունները։ Նման կարծիք է հայտնել դանիացի Եվրախորհրդարանի պատգամավոր Անդերս Վիստիսենը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
«Երբ ԱՄՆ կառավարությունը ձևավորում է արտաքին քաղաքականություն, նրանք ակնհայտորեն «մեծահասակների» պակաս են ունեցել: Եթե այդ մարդիկ չեն տեսնում, թե որքան անհեթեթ են նրանք, ապա նրանք իրականությունից կտրված են», - ասել է Վիստիսենը Politico-ի եվրոպական հրատարակությանը:
Նա հավելել է, որ «Գրենլանդիան չի վաճառվում, և միակ բանը, որին ԱՄՆ-ն հասնում է այս պահվածքով, դա Եվրոպայում իր ամենահավատարիմ և վստահելի դաշնակիցներից մեկին օտարելն է։ ԱՄՆ-ն չի ուժեղանում՝ կորցնելով նման դաշնակցի, այն միայն դառնում է ավելի թույլ և պակաս նշանակալից աշխարհի համար»,- ընդգծել է Եվրախորհրդարանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)