ՀԱՄԱՍ-ն այլևս երբեք չպետք է կառավարի Գազան․ Ռուբիո
Աշխարհ
Պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժմանն այլևս երբեք չի կարելի թույլ տալ Գազայի հատվածում իշխանության գալ։ Այս մասին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նախագահ Մուհամմեդ բեն Զայեդ Ալ Նահյանի հետ հեռախոսազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Պետքարտուղարը և նախագահը քննարկել են նաև Գազայում հրադադարի մասին համաձայնագիրը և ՀԱՄԱՍ-ի կողմից բոլոր պատանդներին, այդ թվում՝ ամերիկացի քաղաքացիներին ազատելու կարևորությունը», - ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:
«Քարտուղարը շնորհակալություն է հայտնել նախագահին ԱՄԷ-ի կողմից Գազային տրվող մարդասիրական օգնության համար և ընդգծել, որ անհրաժեշտ է ապահովել, որ ՀԱՄԱՍ-ը այլևս երբեք չի կարող կառավարել Գազան կամ սպառնալ Իսրայելին: Նրանք նաև նշել են իրենց աջակցությունը Լիբանանում մարտերի դադարեցմանը», - ասվում է փաստաթղթում:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)