Հնդկաստանում հետաքննվում է վարչապետի դեմ ահաբեկչական սպառնալիքը
Աշխարհ
Մումբայի ոստիկանությունը հետաքննություն է անցկացրել այն բանից հետո, երբ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի ինքնաթիռի դեմ ահաբեկչական սպառնալիք է գրանցվել Ֆրանսիա և ԱՄՆ կատարած արտասահմանյան այցերի ժամանակ։ Այս մասին հայտնում է Hindustan Times թերթը՝ հղում անելով Հնդկաստանի մետրոպոլիայի իրավապահ մարմիններին։
Իրավապահ մարմինների ներկայացուցիչների խոսքով՝ Մումբայի ոստիկանությունը ահազանգ է ստացել, որում զգուշացվում է, որ ահաբեկիչները կարող են հարձակվել Մոդիի ինքնաթիռի վրա՝ արտասահման մեկնելու ժամանակ։
Ոստիկանությունը հայտնել է, որ իրենց ստացած տեղեկությունը «բնույթով լուրջ» է, այդ մասին հայտնել է այլ գերատեսչություններին և հետաքննություն է սկսվել:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)