Կիևին ռուսական հարվածները «խաղաղություն ուժի միջոցով» հայեցակարգի մի մասն են. Մեդվեդև
Աշխարհ
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Ռուսաստանի զինված ուժերի հարվածները Կիևին որակել է՝ որպես «խաղաղություն ուժի միջոցով» հայեցակարգի մի մաս։
Ռուսաստանի նախկին նախագահը այս թեմայի շուրջ իր մտքերով կիսվել է չորեքշաբթի՝ փետրվարի 12-ին, սեփական Telegram ալիքում։
«Ասում եք՝ խաղաղություն ուժի միջոցո՞վ։ Երբեմն այս հայեցակարգը իրականում աշխատում է: Օրինակ՝ ցույց տալով ուժերի իրական հարաբերակցությունը, ոչ թե ինչ-որ մեկի հորինածը, ինչպես այսօր Կիևում՝ մեր հրթիռների և անօդաչու թռչող սարքերի ժամանումից հետո»,- նշել է քաղաքական գործիչը։
Միաժամանակ, նա հայտարարել է, որ նման հարվածներն ի վիճակի չեն ամբողջությամբ մաքրել «Կիևի ռեժիմի» ղեկավարների մտքերը։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)