Ռուսաստանը հերթական հրթիռային հարվածն է հասցրել Ուկրաինայի թիրախների ուղղությամբ
Աշխարհ
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է Ուկրաինայի տարածքում ռազմական և էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին հերթական խմբակային հարվածը։
Համապատասխան հայտարարությունը չորեքշաբթի՝ փետրվարի 12-ին, հրապարակել է ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը։
«Այսօր առավոտյան Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերը խմբակային հրթիռային հարված են հասցրել անօդաչու թռչող սարքեր և FPV անօդաչու սարքեր արտադրող ուկրաինական ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների արտադրամասերին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
ՊՆ-ն ընդգծել է, որ հարվածի նպատակն իրականացվել է։ Բոլոր թիրախային օբյեկտները խոցվել են։
Հաղորդվում է նաև, որ հարվածներ են հասցվել օպերատիվ-մարտավարական ավիացիայի, հարձակման անօդաչու թռչող սարքերի, ՌԴ ԶՈւ հրթիռային ուժերի և հրետանու կողմից։
Արդյունքում՝ վնասվել են ռազմական օդանավակայանների ենթակառուցվածքը, վառելիքի և քսանյութերի պահեստարանները, օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետերը, ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերի կենդանի ուժի և տեխնիկայի կենտրոնացումը 139 շրջաններում։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)