Եվրահանձնաժողովը 200 մլրդ եվրո կներդնի արհեստական ինտելեկտի ոլորտում
Աշխարհ
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է 200 միլիարդ եվրոյի փաթեթի մասին՝ ԵՄ նորաստեղծ արհեստական ինտելեկտի արդյունաբերությունը խթանելու համար, գրում է Euronews-ը:
Եվրամիությունը 200 միլիարդ եվրո կծախսի արհեստական ինտելեկտի վրա՝ փորձելով հասնել ԱՄՆ-ի և Չինաստանի զարգացող տեխնոլոգիական էկոհամակարգերին:
«Ես լսել եմ, որ Եվրոպան ուշացել է մրցավազքում, որովհետև Միացյալ Նահանգները կամ Չինաստանն արդեն առաջ են անցել: Ես համաձայն չեմ, քանի որ արհեստական ինտելեկտի մրցավազքը հեռու է ավարտուն լինելուց», - հայտարարել է Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Ֆրանսիայի նախագահ Մակրոնի կողմից կազմակերպված Փարիզի AI գագաթնաժողովի փակման ժամանակ:
Ներդրումը նախատեսված է օգնելու՝ ԵՄ ընկերություններին զարգացնել արհեստական ինտելեկտի ավելի առաջադեմ համակարգեր հայտնի AI չաթ-բոտերի թողարկումից հետո, ինչպիսիք են ChatGPT-ն և չինական DeepSeek-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)