USAID-ն զբաղվում էր ԼԳԲՏ քարոզչությամբ․ Շոյգու
Աշխարհ
USAID-ն իրականացրել է գործունեության լայն շրջանակ՝ ԼԳԲՏ քարոզչությունից մինչև գունավոր հեղափոխությունների կազմակերպում, ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, հայտնում է Euromedia24-ը։
«Մենք վաղուց հասկացել ենք այս կազմակերպության էությունը, խնդիրները, նպատակները, որոնք նա հետապնդում է տարբեր երկրներում, այնտեղ կան ծիածանի բոլոր գույները՝ և՛ ԼԳԲՏ, և՛ գունավոր հեղափոխությունների իմաստով», - ասել է Շոյգուն Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպումից հետո։
«Ափսոս, որ այս կազմակերպության էությունը հասկանալը շատ երկրներում շատ ուշ է գալիս, երբ նրանք արդեն անդառնալի իրադարձություններ են ապրել, որոնք շատ լուրջ վնաս են հասցրել այլ երկրներին», - հավելել է Շոյգուն։
Նա հիշեցրել է, որ ԱՄՆ USAID գործունեությունը Ռուսաստանի Դաշնությունում արգելվել է դեռևս 2012թ.


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)