Մեծ Բրիտանիայի կառավարությունը խստացրել է ներգաղթի կանոնները
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի կառավարությունը խստացրել է ներգաղթի կանոնները՝ անհնարին դարձնելով անօրինական միգրանտներին քաղաքացիություն ստանալու իրավունքը: Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի կառավարության հրապարակած նոր կանոններում, հայտնում է Euromedia24-ը։
Ինչպես նշվում է հրապարակված փաստաթղթում, «2025 թվականի փետրվարի 10-ի դրությամբ քաղաքացիություն ստանալու համար դիմող ֆիզիկական անձը, ով նախկինում մուտք է գործել երկիր առանց պահանջվող վավեր մուտքի թույլտվության կամ էլեկտրոնային ճանապարհորդության թույլտվության, քաղաքացիությունից մերժվելու է»:
Նախկինում անօրինական միգրանտները իրավունք էին ստանում քաղաքացիություն ստանալու համար դիմել թագավորությունուն 10 տարի բնակվելուց հետո:


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)