Հայտնի է, թե որտեղ կկայանա Պուտինի ու Թրամփի հանդիպումը
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ իր հանդիպումը ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ կարող է կայանալ Սաուդյան Արաբիայում։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Reuters-ը։
Նրա խոսքով՝ հանդիպման կազմակերպմանը մասնակցում է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը։ Թրամփը նաև ընդգծել է, որ ակնկալում է, որ Ուկրաինայում մարտերը կավարտվեն վեց ամսվա ընթացքում։
Թարգմանությունը՝ Lurer.com-ի
