ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը անդրադարձել է Թրամփ-Պուտին հեռախոսազրույցին
Աշխարհ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն կարծում է, որ Ռուսաստանի և ԱՄՆ առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը հաջող է անցել, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Այդ մասին Ռյուտեն հայտարարել է Բրյուսելում դաշինքի պաշտպանության նախարարների հանդիպմանը ժամանելուն պես։
«Այս հեռախոսազրույցն ակնհայտորեն տպավորություն թողեց, որ այն հաջող է անցել, մենք բոլորս ցանկանում ենք խաղաղություն Ուկրաինայում»,- ասել է նա։
