Չինաստանն ուրախ է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև շփումների ակտիվացման համար․ Չինաստանի ԱԳՆ պաշտոնյա
Աշխարհ
Չինաստանը ուրախ է տեսնել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հրատապ միջազգային հարցերի շուրջ համագործակցության աճը: Համապատասխան հայտարարությունն արել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը՝ մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախօրեին տեղի ունեցած հեռախոսազրույցը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ազդեցիկ խոշոր երկրներ են: Չինաստանը ուրախ է տեսնել, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ամրապնդում են կապերը և ակտիվացնում երկխոսությունը մի շարք միջազգային հարցերի շուրջ»,- նշել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
