Եվրոպական երկրները Ուկրաինայի բանակցություններում տեղ են պահանջում
Աշխարհ
Եվրոպական երկրները պետք է մասնակցեն ուկրաինական հակամարտությունը կարգավորելու հնարավոր բանակցություններին, ասվում է ԱԳՆ ղեկավարների համատեղ հայտարարության մեջ՝ «Վայմարյան եռանկյուն պլյուս» ձևաչափով, գրում է ՏԱՍՍ-ը։
«Մենք անհամբեր սպասում ենք մեր ամերիկացի դաշնակիցների հետ հետագա քայլերի քննարկմանը: Մեր ընդհանուր նպատակը պետք է լինի Ուկրաինայի դիրքերի ամրապնդումը: Ուկրաինան և Եվրոպան պետք է ներգրավվեն ցանկացած բանակցություններում»,- ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ կայքում հրապարակված փաստաթղթում։
Արտգործնախարարներն ընդգծել են, որ «Ուկրաինայում արդար և տեւական խաղաղությունը կայուն անդրատլանտյան անվտանգության համար անհրաժեշտ պայման է»։
